close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+5°
+8°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում բնակչությունն այս տարվա առաջին կիսամյակում նվազել է 10 հազար մարդով

Հասարակություն

17 Հոկտեմբերի 2018, 22:34
 Հայաստանում բնակչությունն այս տարվա առաջին կիսամյակում  նվազել է 10 հազար  մարդով

Հայաստանի բնակչության թիվը, 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, կազմել է 2 մլն 969 հազար 800 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը եղել է 2 մլն 979 հազար 900 մարդ: Ծնելիության ցուցանիշն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 16 հազար 189 երեխա, նախորդ տարի նույն ժամանակահատվածում ծնվել է 17 հազար 170  երեխա: Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում բնակչությունը, 2018թ.-ի առաջին կիսամյակի ցուցանիշներով,  նվազել է 10 հազար  մարդով:Այս տվյալները  լրագրողներին ներկայացրեցին ՄԱԿ-իբնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ ԾովինարՀարությունյանը եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերովքաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը՝ ամփոփելով ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Աշխարհի բնակչություն» ամենամյա զեկույցը:

Այն այս տարի վերնագրվել էր «Ընտրության ուժը. վերարտադրողական իրավունքները եւ ժողովրդագրական անցումը» խորագրով, թեման է՝ ժողովրդագրական փոփոխությունները, բնակչության աճի տատանումները, ծնելիության միտումները:

Ծովինար Հարությունյանն ասաց, որ այսօր երկրներն, ըստ ծնելիության գործակցի, դասակարգվում են 4 խմբի: Հարեւան երկրների համեմատությամբ Հայաստանում ծնելիության մակարդակը շատ ավելի ցածր է, կազմում է՝ 1,6 տոկոս:  Թուրքիայում, Ադրբեջանում 2,05 է, Իրանում եւ Վրաստանում մոտ 2 տոկոս է: Աշխարհում ամենաբարձր ծնելիության գործակից ունեցող երկիրը Նիգերն է՝ 6.6 գործակից, եւ ամենացածր տոկոսն արձանագրվել է Չինաստանի նահանգներից մեկում՝ 1.1 գործակից:

Հայաստանում ամենաբարձր ծնելիությունը, ըստ Աննա Հովհաննիսյանի, գրանցվել է 1990-ական թվականներին, երբ մոտ 80.000 ծնունդ է գրանցվել. «Այդ ժամանակվանից հետոՀայաստանը հետ չի մնում համաշխարհային ցուցանիշներից, եւ ծնելիությունը գնալով նվազումէ: Մեր ցուցանիշն ամենացածրն է՝ հարեւան երկրների համեմատությամբ: 2018 թվականիառաջին եռամսյակում 1000 երեխա ավելի քիչ է ծնվել, համեմատած 2017թ.-ի հետ: Սակայն,մենք փոքր-ինչ տարբերվում ենք տարածաշրջանային այլ  երկրներից՝ մահացությանգործակցով։ Արևելյան Եվրոպայի եւ Անդրկովկասի երկրներում մահացածների թվաքանակնավելի մեծ է, քան ծնվածներինը։ Հայաստանում այս տարի մոտ 1500 դեպքով մահացությանցուցանիշը նվազել է: Եթե անցած տարի նույն ժամանակաշրջանում 14 հազար 500 էր, ապա այստարի այդ թիվը 13 հազար է: Սա ավելի փոքր է, քան ծնվածների թիվը: Ժողովրդագրականտեսանկյունից սա նշանակում է, որ մենք դեռեւս ունենք բնական հավելաճ»:

Հովհաննիսյանն ընդգծեց, որ բնակչության թվաքանակի 10 հազարով նվազումը արտագաղթի բացասական մնացորդի հետևանքն է։ Հայաստանում մտահոգիչ է նաեւ ամուսնությունների թվի նվազումը, ամուսնալուծությունների աճն ու գործազրկության բարձր մակարդակը, որոնց կարգավորման համար ակնկալվում է պետության հետեւողական եւ լուրջ միջամտություն, պետական քաղաքականություն։

Խոսելով բնակչության ծերացման ցուցանիշների մասին՝ նա ասաց, որ Բելառուսում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում տղամարդիկ տասը տարով ավելի շուտ են մահանում կանանցից: Հայաստանում այս տարբերությունը կազմում է յոթ տարի: «Նման ցուցանիշներըբերում են բնակչության ծերացմանը: Այս տարվա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մերերկրում, տարեցները՝  63 տարեկան եւ դրանից ավելի բարձր, կազմում են ընդհանուրբնակչության 13 տոկոսը։ Հայաստանը համարվում է ծերացող երկիր: Ըստ ՄԱԿ-ի միջազգայինսանդղակի, եթե բնակչության ծերացման գործակիցը 7 տոկոսից ավելի է, բնակչությունըհամարվում է ծերացող»,- մանրամասնեց Հովհաննիսյանը՝ միաժամանակ ներկայացնելով ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ 2050 թվականի տարեցների թիվը: Նա նշեց, որ ունենք բավականին մտահոգիչ պատկեր: Այն կազմելու է մոտ 22 տոկոս, ինչը համարվում է լուրջ սոցիալ-տնտեսական եւ ժողովրդագրական մարտահրավեր։ «Սա վկայում է այն մասին, որ Հայաստանիկառավարությունն օր առաջ պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի կարողանանք պատրաստ լինելեւ դիմակայել այդ իրավիճակին»,- ասաց Հովհաննիսյանը։

Ամփոփելով ասուլիսը՝ բանախոսները նկատեցին, որ ավելի քիչ բնակչություն ունենալու պատճառով թուլանում են երկրի քաղաքական, տնտեսական եւ ռազմական կարողությունները: Ի տարբերություն հարեւան երկրների՝ Հայաստանն այսօր ավելի խոցելի իրավիճակում է գտնվում:

Ազգային ժողովի նիստն` ուղիղ
14 Նոյեմբերի 2018, 10:24 HES_VIDEOԱզգային ժողովի նիստն` ուղիղ
Գիտնականները դժգոհում են
13 Նոյեմբերի 2018, 23:15 HES_VIDEOԳիտնականները դժգոհում են
Դուք եք որոշում
13 Նոյեմբերի 2018, 21:30 Դուք եք որոշում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica