close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+5°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք չենք կարող մերժողական հասարակություն կառուցել. Արարատ Միրզոյան

Քաղաքական

17 Հոկտեմբերի 2018, 17:20
 Մենք չենք կարող մերժողական հասարակություն կառուցել. Արարատ Միրզոյան

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ-ում հանդիպել է «Ելք» խմբակցության պատգամավորների հետ: Քննարկել են Ընտրական օրենսգրքի բարեփոխումները:

Հանդիպումից հետո Միրզոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանդիպումն անցել է հիանալի մթնոլորտում: «Որևէ կոնցեպտուալ տարաձայնություն չկա և չէր կարող լինել: Մի քանի տեխնիկական հարցեր կային, որոնք կլուծենք»,- ասաց նա:

Դիտարկմանը` «Ելք»-ում հակասություններ կային, Ալեն Սիմոնյանը խնդիր էր տեսնում, որ ռեյտինգային համակարգը չի լինելու, Միրզոյանն արձագանքեց. ««Ելք»-ում հակասություններ չկան»:

Նա հույս հայտնեց, որ ԱԺ արձակումից հետո մինչև արտահերթ ընտրություններն ընկած 2 շաբաթ ժամանակահատվածն անցնցում կանցնի: «Հույս ունեմ, որ բոլոր ուժերը կդրսևորեն խոհեմություն, որպեսզի առավելագույնս անցնցում անցնեն երկու շաբաթները: Ցանկացած դեպքում կառավարությունը պատրաստ է տարբեր զարգացումների, ժողովուրդն էլ է, կարծես, պատրաստ տարբեր զարգացումների»,- ասաց Միրզոյանը:

Հարցին` ընտրությունների կգնան նո՞ր օրենսգրքով, թե՞ հնով, նա պատասխանեց, որ գնալու ենք ընտրությունների, իսկ թե ինչպիսի՞ օրենսգրքով, պետք է որոշեն խորհրդարանականները:  «Հույս ունեմ, որ կգնանք նորով»,- նշեց Միրզոյանը:

Դիտարկմանն էլ` իրավաբանների մի խումբ պնդում է, որ եթե վարչապետի ընտրության առաջին փուլում թեկնածու չառաջադրվի, դա խնդիրներ կառաջացնի, Միրզոյանն արձագանքեց, որ այդ տարբերակը կուսումնասիրեն: «Եթե օրենսդրության պահանջ լինի, կարծում եմ, կլինի Նիկոլ Փաշինյան վարչապետի թեկնածու, որին առաջին փուլում պատգամավորները դեմ կքվեարկեն, որ լինի երկրորդ փուլը, որպեսզի այնտեղ էլ չընտրվի վարչապետ, և լինեն արտահերթ ընտրություններ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ ցուցակով կգնան ընտրություններին, Միրզոյանն ասաց, որ ցուցակը չի հրապարակելու, բայց ցուցակը պետք է լինի իսկապես հեղափոխության քաղաքական թիմը` ՔՊ կորիզը: «Առաջնային շարքերում, իմ կարծիքով, կլինեն գործադիրում ընդգրկված անձինք, ասում եմ՝ իմ կարծիքով, քանի որ վարչությունում դեռ չենք քննարկել այդ հարցը: Կլինեն նաև մարդիկ, ովքեր ՔՊ-ից չեն, այսինքն, բացի հեղափոխության ցուցակը լինելուց, պետք է լինի ներառական ցուցակ՝ ընդգրկի տարբեր ոլորտներում հայտնի գործիչների»,- ասաց նա։

Հարցին` բարիկադների մյուս կողմից մարդիկ կլինե՞ն ցուցակում, Միրզոյանը պատասխանեց` այո: «Մենք ասել ենք, որ մեր ձեռքը մեկնած է, մենք չենք կարող մերժողական հասարակություն կառուցել՝ խոսելով այն մասին, որ ուզում ենք նոր Հայաստանն ավելի լավը լինի, մենք չենք վերացնում իրենց Հայաստանը և սարքում մեր Հայաստանը, նոր Հայաստանի մեջ իրենք էլ են մտնում, և պետք չի սա ընկալել ճամբարափոխություն եզրույթով, պարզապես մարդիկ կան, որոնք ուզում են մասնակցել, ինչու` ոչ, պետականաշինությանը»,- ասաց նա։

Միրզոյանը նաև հավելեց, որ իրենց ցուցակը հավանաբար կգլխավորի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica