close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+5°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պարոն դեսպանին ասեք, որ պատմություն սովորի. ՀՅԴ ԳՄ անդամ

Հասարակություն

17 Հոկտեմբերի 2018, 15:17
 Պարոն դեսպանին ասեք, որ պատմություն սովորի. ՀՅԴ ԳՄ անդամ

ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Եղիազարյանն իր Ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը EVN Report-ի հետ զրույցում բացառել է Արցախյան հակամարտության հարցի կարգավորումն՝ առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»:

Պարոն դեսպանին ասեք, որ Արցախի Հանրապետությունում չկան գրավյալ տարածքներ, ժամանակին կային ազատագրված տարածքներ, որոնք վաղուց Արցախի սահմանադրությամբ վարչական շրջանների մեջ են և հանդիսանում են Արցախի Հանրապետության տարածք։ Ադրբեջանի կողմից դեռևս գրավյալ են մնում Մարտունու շրջանի արևելյան մի որոշ տարածք, Մարտակերտի շրջանի դաշտային հատվածի մի մասը՝ 7 գյուղերով, ինչպես նաև՝ Շահումյանի ողջ շրջանը։

Հարցազրույցի ընթացքում դեսպանը հայտնել է, թե հայ ժողովուրդն, ի վերջո, պետք է որոշի` ո՞ր լուծմանն է ինքը պատրաստ:
Պարոն դեսպանին տեղեկացրեք, որ հայ Ազգը վաղուց որոշել է՝ Արցախում տեր կանգնելով իր իրավունքներին, պաշտպանելով երկիրն ու ազգաբնակչության ֆիզիկական գոյությունը՝ ցեղասպան ադրբեջանցուց։

Անհրաժեշտության դեպքում՝ կրկին կդիմի լուծման նույն ուղուն։

«Ես զարմացած էի, երբ առաջին անգամ այստեղ եմ եկել եւ պարզել, որ ինձ հանդիպած հայերի մեծամասնությունը կտրականապես դեմ է եղել օկուպացված տարածքների վերադարձին` որպես բանակցային գործընթացի մի մաս: Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե քննարկում չկա ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին: Իմ կառավարության երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել էին հետագայում` «Հող՝ խաղաղության դիմաց» բանաձեւում օգտագործվելու համար: Իսկապես շատ զարմացած էի հայտնաբերել, որ այդ տարբերակն այլեւս որեւէ աջակցություն չունի»,- ասել է Ռիչարդ Միլսը:

Պարոն դեսպանին ասեք, որ պատմություն սովորի։ Որ չզարմանա, երբ հայ մարդը դեմ է բռնազավթված իր պատմական հայրենիքի մի մասն ազատագրելուց (ոչ թե օկուպացնելուց) հետո չի պատրաստվում վերականգնված պատմական արդարությունից հրաժարվել։ Հավաքածու բնակչությամբ պետություն դարձած ԱՄՆ-ի պաշտոնյային հավանաբար անհասանելի է հազարամյակներով իր բնօրրանում ապրող բնիկ հայ ազգի հոգեզգացողությունը։

Ինչ վերաբերում է ժամանակին (1991-1994թթ.) այդ տարածքներն ազատագրելուն, ռազմավարական առումով այն իրագործվեց՝ պաշտպանելու Արցախի բնակավայրերը ռմբակոծումից ու հրթիռակոծումից։ Միթե՞ ԱՄՆ-ի անիրազեկ պաշտոնյան կարող է երաշխավորել, որ նույնը չի կրկնվի։

Նա նշել է, որ հասկանում է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմն էլ ավելի է սրել հայերի ընկալումները: «Սակայն դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ»,- ասել է ԱՄՆ դեսպանը:

ԱՄՆ-ի դեսպանին ասեք, որ եթե հասկանում է, որ ոչնչով չի փոխվել ցեղասպան, դիակի ականջ ու գլուխ կտրող ադրբեջանցին, ինչի վկայությունն էր 2016-ի ապրիլը, ապա ինչու՞ է անիմաստ ու սխալ բաներ խոսում։

Այո, համամիտ եմ, որ դաժան իրականությամբ է մի օր խնդիրը լուծվելու. Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու դեպքում՝ Հայոց Բանակն հասնելու է Ադրբեջանի մայրաքաղաքին, և նրանց կողմից կապիտուլացիան ստորագրվելուց հետո՝ նոր դուրս կգա գրավյալ տարածքներից՝ պետական սահման դարձնելով Քուռ գետը:

Այդ ոչ ցանկալի, բայց պարտադրված պատերազմը կկոչենք «Պատերազմ՝ հանուն վերջնական խաղաղության», պարոն դեսպան»։

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica