close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2018
+0°
+3°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2018
USD1485.23
GBP1614.16
EUR1551.80
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վենետիկի հանձնաժողովը փորձագիտական եզրակացություն չի հասցնի տալ ԸՕ-ի մասին. Արարատ Միրզոյան

Քաղաքական

16 Հոկտեմբերի 2018, 17:48
  Վենետիկի հանձնաժողովը փորձագիտական եզրակացություն չի հասցնի տալ ԸՕ-ի մասին. Արարատ Միրզոյան

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը համաձայն չէ ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանի այն պնդմումների հետ, թե Ընտրական օրենսգրքի շուրջ ՀՀԿ-ի և փոխվարչապետի միջև քննարկումները ձևական բնույթ են ունեցել:

«Ես համաձայն չեմ պարոն Սարգսյանի դիտարկման հետ: Կարող եմ մեկ սուբյեկտիվ և համարձակ հայտարարություն անել` ՀՀԿ-ում առնվազն մի քանի պատգամավորներ շատ լուրջ և բովանդակային քննարկում էին վարում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետը:

Հարցին` արդյո՞ք ՀՀԿ-ն տրամադրված է կողմ քվեարկել այս փոփոխություններին, նա պատասխանեց. «Ես կարող եմ ասել, որ մենք պայմանավորվել ենք Հանրապետական ֆրակցիայի հետ այս ընթացքում մի փոքր ավելի ինտենսիվ աշխատել: Եթե բոլորի կողմից կա մտադրություն`  ընտրություններին ընդառաջ ունենալ լավ օրենսգիրք, լավ ընտրական համակարգ, եթե գտնում ենք, որ այդ ժամանակը և հնարավորությունը դեռ կա, ապա ջանքերն ինտենսիվացնենք և որոշակի շտկումներ անենք` իսկապես անշահախնդիր քաղաքական համակարգի կայացման համար»:

Արարատ Միրզոյանը հաստատեց, որ հնարավոր է` Վենետիկի հանձնաժողովը փորձագիտական եզրակացություն չհասցնի տալ: «Մենք և' հայեցակարգը, և' օրենքի նախագիծը ուղարկել ենք Վենետիկի հանձնաժողով: Պաշտոնապես վերջին տարբերակն ուղարկվել է այսօր, որովհետև այսօր է հաստատվել կառավարության կողմից: Կոնտակտները Վենետիկի հանձնաժողվի հետ շարունակվելու են: Հուսով եմ` որոշակի փոխըմբռնում կլինի: Փորձագիտական եզրակացություն, ենթադրում եմ, չի լինի հանձնաժողովի կողմից»,- ասաց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica