Սաուդյան Արաբիայի թագավորը Պոմպեոյին խոստացել է հետաքննել ընդդիմադիր լրագրողի անհետացումը
Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդին` Թուրքիայում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի անհետացումը հետաքննելու` թագավորության պարտավորվածության համար: Այդ մասին ասվում է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթի հայտարարությունում. հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Սաուդյան Արաբիայում կայացել է Պոմպեոյի հանդիպումը երկրի թագավորի հետ: