Պոմպեոն հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագավորի հետ
Աշխարհ

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդն իր նստավայրում հանդիպել է ԱՄՆ պետքարուղար Մայք Պոմպեոյի հետ` սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի անհետացման գործի հետ կապված սկանդալի ֆոնին. հայտնում է РИА Новости-ն` թագավորության ԱԳՆ-ի հաղորդագրությանը հղումով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև պատմական հարաբերությունները և տարածաշրջանում ներկայիս իրավիճակը: