close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+5°
+8°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս փուլում ներդրումային մեծ ակտիվություն պետք չէ սպասել. տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար

Հարցազրույց

16 Հոկտեմբերի 2018, 15:20
  Այս փուլում ներդրումային մեծ ակտիվություն պետք չէ սպասել. տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար

Ինչպես է պետությունն աջակցում սկսնակ բիզնեսմենին, և  ի՞նչ ներդրումային ծրագրեր կան այսօր: Այս եւ այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրուցել է տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հակոբ Ավագյանի հետ։

- Ինչպիսի՞ նախադրյալներ և պայմաններ են ստեղծվում Հայաստանում սկսնակ բիզնեսի համար:

- Այսօր պետությունը փորձում է ամեն կերպ աջակցել տնտեսության մեջ  սկսնակ գործարարներին։ Առաջին քայլն  ուղղված է հարկային դաշտում  բարեփոխումների կատարմանը, հարկերից հնարավորինս ազատելուն, և կան գործիքներ, որոնք օգտագործվում են այդ ոլորտի կարգավորումների համար։ Գործիքներից մեկը հատկապես միկրոձեռնարկատիրության զարգացումը խթանելն է` թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում։ Իհարկե, շեշտադրումը կրկին արտադրող միկրոձեռնարկատիրության վրա է, որովհետև մեզ համար առավել կարևոր է արտադրողի մեջքն ուղղել, որպեսզի որակական ավելի մեծ ՓՄՁ-ներ (փոքր և միջին ձեռնարկատիրություններ) ունենանք։

- Ֆինանսական առումով` պետությունն ինչպե՞ս է աջակցում երիտասարդ բիզնեսմենին:

- Այո, սկսնակ բիզնեսմենի համար թերևս ամենամեծ  խնդիրը ֆինանսն է։ Այս առումով Ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը տրամադրում է առանց գրավի վարկեր` տարեկան 10%-ով, 5 մլն դրամ։ Թեև պետք է փաստել, որ շատ դեպքերում այդ գումարը բավարար չէ բիզնես սկսելու համար։ Հիմա դիտարկում ենք 7 մլն դրամանոց` արտադրանքի համար տրամադրվող գումարի չափը, ինչպես նաև  18 մլն դրամանոց երաշխավորություն, այսինքն` երբ բիզնեսն  արդեն իր առաջին քայլն արել է, և  նրան երաշխավորություն է հարկավոր, որ հաստոցներ բերի, աշխատատեղեր բացի։ Փորձում ենք հնարավորինս ավելի լավ գործիքներ ներդնել Հայաստանում, որպեսզի լավ միտք ունեցող երիտասարդ գործարարները, ովքեր չունեն ֆինանսական ապահովություն, կարողանան գործունեություն ծավալել։

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներկայիս ներդրումային քաղաքականությունը, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում օտարերկրյա ներդրողներին աջակցելու և խթանելու ուղղությամբ։

- Պետք է ասեմ, որ ներդրումային քաղաքականության մեջ մեծ ճանապարհ ունենք անցնելու` սկսած օրենսդրական  ակտերի մշակումից, տարբեր միջազգային կառույցների հետ բախումների լուծումներից, մինչև ներքին շուկայում գործող արտադրողներ հետ հարաբերություններ։  Բայց կարող ենք նաև արձանագրել, որ այսօր պետության, մասնավոր հատվածի ներդրումային պաշտպանության  նախագիծ է շրջանառվում, որը ներկայացվել է ԱԺ։ Դրանք ավելի շատ միջպետական ներդրումները խրախուսելու և օրենքի մակարդակով  պաշտպանելու համար են։ Դա դրական շարժ է տնտեսության մեջ, և մինչև տարեվերջ պարզ կլինի` ինչ օրենքներ փոխվեցին, և ինչ խթանիչ գործոններ կան ներդրողների համար։ Պետք է ասեմ, որ ինձ համար շատ կարևոր է, որ տեղական արտադրողներն ու գործարարները սկսեն ներդրումներ  անել։ Դա առաջին իմպուլսն է  դրսի արտադրողի համար։ Իսկ դրսի ներդրողի համար առաջին հերթին կարևոր է պաշտպանվածությունը։ Այս առումով` նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել բիզնես օմբուդսմենի մասին օրենքը, որի արդյունքում բիզնես շահերի պաշտպանության հստակ մեխանիզմ է գործելու` անկախ անձից, նաև` ներդրումների պաշտպանվածության մասին օրենքը, որը կանաչ լույս է դրսի ներդրողներ համար։

- Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակը որքանո՞վ է ազդում ներդրումների թվի աճի կամ նվազման վրա:

- Ներկայիս ցուցանիշները հասարակությունը թերևս կապում է  Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ, բայց ես հույս ունեմ, որ այն  առավել դրականորեն կազդի  ներդրողների վրա։ Այս փուլում դեռևս մեծ ակտիվություն պետք չէ սպասել, բայց, այնուամենայնիվ, դրսի  արձագանքները փաստում են, որ ստեղծված իրավիճակը դրականորեն է ազդել` դրսի հայ գործարարներին փոխանցելով ամենամեծ իմպուլսը ՝ վստահություն։

- Տնտեսության ո՞ր ոլորտն առաջնահերթ ներդրումների կարիք ունի:

- Այս հարցին սուբյեկտիվորեն պետք է մոտենամ։ Արդյունաբերության ոլորտում ներդրումների պահանջարկ ունենք։ Թեև միտում կա, որ ՏՏ ոլորտում ներդրումների կարիքն ավելի մեծ է։ Բայց երբ զուգահեռներ ենք անցկացնում, տեսնում ենք, որ ՏՏ ոլորտն ապահովում է տարեկան 20% աճ  տնտեսության մեջ։  Պետք է փաստել, որ այս ոլորտը նմանատիպ աճ չէր ունենա, եթե ավելի շատ առնչություն ունենար մաքսային մարմինների հետ։ Սա այն ոլորտն է, որ պարզապես համակարգչի մեկ ստեղնի հպումով  կարող է արտահանել իր արտադրանքը` առանց մաքսային ձևակերպումների, քաշքշուկների և կոռուպցիոն հնարավոր ռիսկերի։ Բայց, երբ դիտարկում ենք, օրինակ, չիր արտադրողին, շատ խնդիրներ ավելի տեսանելի են՝ սերտիֆիկացումը, մաքսային և լոգիստիկ հարցերի կարգավորումները։ Այստեղ լուրջ քայլեր կատարելու կարիք ունենք, անհրաժեշտ է համախմբել բոլոր արտադրողներին և համատեղ ջանքերի շնորհիվ ապահովել արտադրանքի արդյունավետությունը։

Նորա Հայրապետյան

Գիտնականները դժգոհում են
13 Նոյեմբերի 2018, 23:15 HES_VIDEOԳիտնականները դժգոհում են
Դուք եք որոշում
13 Նոյեմբերի 2018, 21:30 Դուք եք որոշում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica