close
Եղանակը Երևանում
19 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնս 2019
USD1477.78
GBP1598.37
EUR1534.35
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախագահը մոտ օրերս ելույթ կունենա «ԱԺ կանոնակարգ» օրենքի վերաբերյալ

Քաղաքական

11 Հոկտեմբերի 2018, 16:40
 Նախագահը մոտ օրերս ելույթ կունենա «ԱԺ կանոնակարգ» օրենքի վերաբերյալ

Այդ հարցի շուրջ ելույթ եմ ունենալու. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` անդրադառնալով  հարցին` արդյո՞ք կստորագրի «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը։

«Ժամանակը կգա, բոլորին կպատասխանեմ: Այն ամենը, ինչ վերաբերում է Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին՝ կապված Ազգային ժողովի հետ, ես հայտարարել եմ, որ միակ ճանապարհը երկխոսության, բանակցությունների, պայմանավորվածությունների ճանապարհն է՝ օրենքի, օրինականության և, իհարկե, Սահմանադրության սահմաններում: Արտերկրից վերադառնալուց հետո սկսել եմ իմ հանդիպումները և' վարչապետի հետ, և' ԱԺ նախագահի, և' խորհրդարանում ներկայացված կուսակցությունների հետ այն նպատակով, որպեսզի անցումը ևս մեկ անգամ տեղի ունենա Սահմանադրության և օրենքի սահմաններում»,- ընդգծեց ՀՀ նախագահը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովն ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը 67 կողմ ձայնով:

ԱԺ նիստը` ուղիղ
19 Հունիսի 2019, 10:03 HES_VIDEOԱԺ նիստը` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica