close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2018
-1°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միայնակ գայլը կհուղարկավորվի Եռաբլուրում

Հասարակություն

11 Հոկտեմբերի 2018, 12:34
 Միայնակ գայլը կհուղարկավորվի Եռաբլուրում

Ազատամարտիկ, «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը` Միայնակ գայլը, կհուղարկավորվի  «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հուղարկավորությունը  կլինի  համապատասխան արարողակարգով»,- նշեց նա:

Արայիկ Խանդոյանը մահացել է երեկ` հոկտեմբերի 10-ին:

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը կալանավորվել էր 2016 թվականին ՊՊԾ գունդը գրավելու գործով, իսկ 2018 թվականի օգոստոսի 17-ին դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել կալանքից:

Խանդոյանը պարգևատրվել էր Արցախի և ՀՀ-ի «Արիության» մեդալներով, «Մարտական ծառայության» պարգևով, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» և այլ շքանշաններով, որոնցից, ի նշան բողոքի Հայաստանի և Արցախի իշխանությունների վարած քաղաքականության դեմ, հրաժարվել էր:

7 օր առաջնագծում
15 Դեկտեմբերի 2018, 15:05 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica