close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2018
+6°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2018
USD1485.12
GBP1608.05
EUR1549.84
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ֆրանկոֆոն երկրների ղեկավարների հետ արտահերթ ԱԺ ընտրությունների հարցի քննարկման անհրաժեշտություն չկա. Փաշինյան

Քաղաքական

10 Հոկտեմբերի 2018, 22:34
 Ֆրանկոֆոն երկրների ղեկավարների հետ արտահերթ ԱԺ ընտրությունների հարցի քննարկման անհրաժեշտություն չկա.  Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը բարձր մակարդակով կանցկացվի և  կնպաստի հայերենի ու ֆրանսերենի տարածմանը,  ֆրանկոֆոն երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով Հայաստանի համագործակցությանը և միջազգային հեղինակության բարձրացմանը:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Փաշինյանը:

Մեկնաբանելով այսօր Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի ժամանակ արված իր հայտարարությունը, թե  հեղափոխությունն արժեք չի ունենա, եթե չհասնենք նաև տնտեսական հեղափոխության,  վարչապետ Փաշինյանն ասել է, որ Կառավարության գլխավոր խնդիրն  է լինելու ստեղծել հնարավորություններ և այդ հնարավորությունները դարձնել իրական, որ մարդիկ տնտեսական առումով կարողանան ստեղծագործել:

«Ես համոզված եմ, որ այդ հնարավորությունները կան և կստեղծվեն և կուժեղանան: Հայաստանը պետք է շատ լուրջ զարգացում ապրի, և որևէ կասկած չկա, որ այդպես էլ կա, ամեն ինչ վկայում է դրա մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման խնդրին և այդ հարցը ֆրանկոֆոն երկրների ղեկավարների ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ քննարկելու անհրաժեշտության մասին հարցին՝ վարչապետն ասել է, որ դրա անհրաժեշտությունը չկա:

Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica