close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2018
+6°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2018
USD1485.12
GBP1608.05
EUR1549.84
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ժամանեց Երևան

Քաղաքական

10 Հոկտեմբերի 2018, 21:33
 Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ժամանեց Երևան

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ժամանեց Երևան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հոկտեմբերի 10-ին Թրյուդոն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կհանդիպի Քվեբեկի վարչապետ Ֆրանսուա Լեգոյին։ Այնուհետև կուղևորվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ կմասնակցի Ֆրանկոֆոնիայի շրջանակում ընտանեկան լուսանկարի ստեղծման արարողությանը։ Վարչապետ Թրյուդոն ելույթով հանդես կգա Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը, այնուհետև կմասնակցի լիագումար նիստին: Նա նաև կմասնակցի սահմանափակ լիագումար նիստում։ Թրյուդոն երեկոյան ներկա կլինի Հանրապետության հրապարակում կայանալիք գալա համերգին։ Ֆրանկոֆոնիայի շրջանակում Կանադայի վարչապետի հոկտեմբերի 11-ի օրակարգը կավարտվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած վարչապետների ընթրիքին մասնակցությամբ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica