close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2019
USD1477.83
GBP1601.49
EUR1535.70
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տարեցտարի պետք է կրճատել արտագնա աշխատանքի մեկնողների թիվը. Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ

Քաղաքական

10 Հոկտեմբերի 2018, 14:10
 Տարեցտարի պետք է կրճատել արտագնա աշխատանքի մեկնողների թիվը. Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ

Այսօր՝ կառավարության նիստից հետո, Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանը, ով մինչ այս աշխատել է որպես բնապահպանության նախարարի տեղակալ, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ առաջիկա անելիքներին:

Նրա կարծիքով` բնապահպանական խնդիրներին տեղյակ լինելը կօգնի իրեն արդեն մարզպետի կարգավիճակում լուծել դրանք, մասնավորապես՝ Սևանա լճի հետ կապված խնդիրները: Կա նաև մարզի համաչափ զարգացման խնդիր, արտագնա աշխատանքի խնդիր, չնայած արտագնա աշխատանքի մեկնողների 90 տոկոսը սեզոնային աշխատանքի ավարտից հետո վերադառնում է իր բնակավայրը:

Մարզպետը հույս հայտնեց, որ տարեցտարի կկրճատվի արտագնա աշխատանքի մեկնողների թիվը: Ինչ վերաբերում է կադրային հարցերին, նրա խոսքով, ծանոթ-բարեկամի հանգամանք չի լինելու, այդ դարաշրջանն ավարտվել է: «Կադրային ջարդ չի լինելու, բայց փոփոխություններ կլինեն»,- ասաց  Սանոսյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica