close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+5°
+8°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անձնագրային համակարգում սպասվում են մի շարք փոփոխություններ

Հասարակություն

26 Սեպտեմբերի 2018, 10:38
 Անձնագրային համակարգում սպասվում են մի շարք փոփոխություններ

Հայաստանի անձնագրային համակարգում նախատեսվում են մի շարք փոփոխություններ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը և դրանց հասանելիությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը նշեց, որ հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրով նախատեսվում են մի շարք փոփոխություններ: Նախ՝ ձեռք են բերվելու հերթագրող սարքավորումներ, որոնք կտեղադրվեն անձնագրային ծառայություններում:

«Սա նվազեցնում է կոռուպցիոն ռիսկը, նաև որևէ աշխատակից չի կարողանալու իր հարազատին, ծանոթին, բարեկամին հերթից դուրս ծառայություն մատուցել: Ներկայում այդ սարքավորումները ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարված, հենց մրցույթն ավարտվի, կսկսենք սարքերը տեղադրել: Ասեմ, որ նախատեսում ենք մեծ քանակությամբ սարքեր ձեռք բերել»,- ասաց Մնացական Բիչախչյանը:

Մեկ այլ սպասվող փոփոխության մասին. նախատեսվում է անձնագրային ծառայություններում տեղադրել մանրը վերադարձնելու հնարավորություն ունեցող տերմինալներ:

«Օրինակ՝ շատ ժամանակ անձը պետք է վճարի 1200 դրամ, սակայն ներկայացել է 2000 դրամով, մնացած 800 դրամը, ասենք, ստիպված փոխանցվում է հեռախոսի համարներին: Հետևաբար, ուզում ենք հարմարավետ պայմաններ ստեղծել մեր քաղաքացիների համար»,- ասաց Մնացական Բիչախչյանը:

Նա տեղեկացրեց, որ մրցույթ է հայտարարվել անձնագրային վիզաների վարչության պաշտոնական էլեկտրոնային կայքը սպասարկելու հնարավորություն ստանալու համար:

Առաջիկայում նախատեսվում է զգալի բարեփոխում անձնագրերի տրամադրման ոլորտում: Ներկայում հայտարարվել է միջազգային բիոմետրիկ նոր համակարգ ձեռք բերելու մրցույթ: Հայտավորված կազմակերպություններից նախաորակավորվել է 6-ը:

«Արդյունքում կունենանք նոր որակի, նոր սերնդի անձնագրեր, դրանք ավելի դիմացկուն են, սահմանային անցման կետերում չեն պատռվի, չեն փչանա: Քաղաքացին դրանք կարողանալու է օգտագործել ավելի երկար, քան ներկայիս բիոմետրիկ անձնագրերը: Ի դեպ, այս համակարգով փաստաթղթերը սկանավորման եղանակով կպահպանվեն բազայում: Այդ պարագայում քաղաքացիներից պատճեններ չենք վերցնի: Եթե, օրինակ, քաղաքացին ներկայացել է զինվորական գրքույկով և ստացել է անձնագիր, ապա երկրորդ անգամ այն ստանալու դեպքում աշխատակիցը պարզապես կսեղմի կոճակն ու կտեսնի սկանավորված զինվորական գրքույկը և նորից չի պահանջի այդ փաստաթուղթը»,- ասաց Մնացական Բիչախչյանը:

 Խոսելով վերջին մի քանի ամիսներին անձնագրային համակարգում իրականացրած աշխատանքների մասին՝ նա նշեց, որ կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք միտված են ծառայության որակը բարձրացնելուն, ավելի մատչելի ու հասանելի դարձնելուն:

«Դրանք հիմնականում վերաբերում են անձնագրավորմանը, հանրային ծառայությունների համարանիշների տրամադրմանը: Փոխել ենք աշխատանքային ժամերը: Եթե նախկինում ժամը 13:00-14:00-ն ընդմիջման ժամ էր, ապա ներկայում անձնագրայինում ընդմիջման ժամը տեղափոխեցինք 14:00-15:00, որպեսզի քաղաքացիներն իրենց ընդմիջման ժամերին կարողանան այցելել անձնագրային բաժիններ»,- ասաց Մնացական Բիչախչյանը:

Մեկ այլ փոփոխության համաձայն՝ քաղաքացին անձնագրային հարցեր առաջանալու դեպքում կարող է դիմել ցանկացած տարածքային բաժին: Եթե նախկինում անձնագիր ստանալու համար քաղաքացին պետք է ներկայանար հաշվառման վայրի անձնագրային ծառայություն, ապա այդ արգելքը վերացվեց: Անձնագիր ստանալու համար  քաղաքացին կարող է ներկայանալ ցանկացած անձնագրային ծառայություն: Քաղաքացին կարող է դիմել ցանկացած անձնագրային բաժին նաև անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության կնիքը ստանալու համար: Այդպիսի փոփոխություն կատարվեց հանրային ծառայությունների համարանիշ ստանալու ոլորտում, որպեսզի քաղաքացին համարանիշը ստանա ցանկացած անձնագրայինից՝ անկախ հաշվառման վայրից:

Գիտնականները դժգոհում են
13 Նոյեմբերի 2018, 23:15 HES_VIDEOԳիտնականները դժգոհում են
Դուք եք որոշում
13 Նոյեմբերի 2018, 21:30 Դուք եք որոշում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica