close
Եղանակը Երևանում
21 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Մայ 2019
USD1480.03
GBP1611.99
EUR1535.62
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀԿ-ական քաղաքապետը հեղափոխական փոփոխություններ է իրականացրել. «Հրապարակ»

Քաղաքական

26 Սեպտեմբերի 2018, 09:59
 ՀՀԿ-ական քաղաքապետը հեղափոխական փոփոխություններ է իրականացրել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաշատի ՀՀԿ-ական քաղաքապետ Կարեն Բենիամինյանը «կրոնափոխ» լինելու ճանապարհին է։ Նա շաբաթ օրը կրնկակոխ ուղեկցում էր աշխատանքային այցով մարզ այցելած վարչապետին։ Տեղեկություններ կան, որ Բենիամինյանն ու մարզպետ, «ՔՊ» անդամ Գարիկ Սարգսյանը մտերմացել են, եւ այդ հողի վրա Գազի Հովոյի սանիկ, ՀՀԿ-ական քաղաքապետ Բենիամինյանը հեղափոխական փոփոխություններ է իրականացրել իր ներսում եւ քաղաքապետարանում։

Նա քաղաքապետի տեղակալի պաշտոնից ազատել է իր կարատեիստ ընկերոջը՝ Ռոբերտ Ծատուրյանին, ով ժամանակին եղել է Հովիկ Աբրահամյանի թիկնապահը, եւ նրա փոխարեն նշանակել Արտաշատի նախկին քաղաքապետ Գագիկ Մուրադյանի ավագանու անդամ որդուն՝ Սերգեյ Մուրադյանին։ Վերջինս մի խմբի հետ վերջին շրջանում բոյկոտում էր ավագանու նիստերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica