close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2018
+3°
+10°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2018
USD1485.13
GBP1617.04
EUR1553.48
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պզոյի խմբավորման գործով դատապարտվածը ՊԵԿ-ում պաշտոն է ստացել. «Ժամանակ»

Քաղաքական

26 Սեպտեմբերի 2018, 09:55
 Պզոյի խմբավորման գործով դատապարտվածը ՊԵԿ-ում պաշտոն է ստացել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ օպերատիվ վարչությունում կառուցվածքային եւ կադրային փոփոխություններ են։

Մեզ հասած տեղեկություններով՝ օպերվարչությունում բաժնի պետի տեղակալի պաշտոն է ստացել հայտնի քրեական հեղինակություն Պզոյի՝ Արմեն Ղազարյանի գլխավորած հայկական հանցավոր խմբավորման անդամների գործով դատապարտված եւ օրերս ազատ արձակված Արթուր Եպիսկոպոսյանի եղբայրը՝ Պարույր Եպիսկոպոսյանը։

Ուշագրավ է, որ վերջինիս անունն ու հայրանունը նույնն է՝ Պարույր Պարույրի Եպիսկոպոսյան։ Մինչդեռ նրա հայրը ոստիկանության գնդապետ, Նոր Նորքի նախկին ոստիկանապետ, 2018-ից «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի Երեւանի վագոնալոկոմոտիվային դեպոյի պետի տեղակալ Զարմիկ Եպիսկոպոսյանն է, իսկ նրանց հորեղբայրը ԱԱԾ նախկին պետի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանն է։ Այսինքն` ՊԵԿ հնաբնակ պաշտոնյան, որին ներսում բոլորը Պաշ են ասում եւ ճանաչում որպես հայտնի կոռուպցիոների, անհասկանալի պատճառներով փոխել է իր անունն ու հայրանունը, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ եղբոր օրինակով ներքաշված է ինչ-որ հանցավոր գործողությունների մեջ ու քրեական հետապնդումից խուսափելու պատճառով փոխել է իր անունն ու հայրանունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica