close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2018
+3°
+10°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2018
USD1485.13
GBP1617.04
EUR1553.48
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քննություն է տարվում՝ պարզելու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին պատկանող թթվածնի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները

Իրավունք

25 Սեպտեմբերի 2018, 17:26
 Քննություն է տարվում՝ պարզելու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին պատկանող թթվածնի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին պատկանող թթվածնի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի հանգամանքները:

2018թ. սեպտեմբերի 25-ի՝ ժամը 12:05-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հիվանդանոցում թթվածնի գլանանոթ է պայթել և մարդ է մահացել: Նույն օրը՝ ժամը 12:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել բժշկական կենտրոնի աշխատակից, ով հայտարարել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի թթվածնի կայանում թթվածնի գլանանոթի պայթյունի հետևանքով վնասվածք է ստացել:

Անմիջապես դեպքի վայր է ժամանել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի հետնամասում գործող, նույն ԲԿ-ին պատկանող թթվածնի արտադրամասին կից լիցքավորման կետի հատակին հայտնաբերվել է թթվածնի արտադրամասի օպերատորի դին՝ բազմաթիվ վնասվածքներով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով:

Դեպքի վայրի զննությամբ վերցվել են մի շարք նմուշներ: Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica