close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2018
+12°
+20°Ցերեկ
+9°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2018
USD1484.57
GBP1639.68
EUR1560.79
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևի փորձել է թթվածին լցնել այլ բալոնի մեջ, տանել. մանրամասներ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում հնչած պայթյունի վերաբերյալ

Հասարակություն

25 Սեպտեմբերի 2018, 14:48
 Երևի փորձել է թթվածին լցնել այլ բալոնի մեջ, տանել. մանրամասներ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում հնչած պայթյունի վերաբերյալ

Կան վարկածներ, որ անվտանգության կանոնների ոչ ճիշտ կիրառման հետևանքով է եղել դեպքը: Լրագրողների հետ զրույցում ասաց «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տեխնիկայի անվտանգության պատասխանատու Վաչե Գյոզալյանը՝ անդրադառնալով այսօր բուժկենտրոնի տարածքում հնչած պայթյունին:

Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով մահացել է թթվածնի արտադրամասի օպերատորը, իսկ մեկ մարդ  վնասվածքներով նույն հիվանդանոցում է:

Գյոզալյանը տեղեկացրեց նաև, որ հավանաբար օպերատորը չի կարդացել՝ ինչ է գրված բալոնի վրա, որ դրանից հետո կատարեր իր աշխատանքները: «Բալոնը չի պատկանում հիվանդանոցին: Մենք չունենք նմանատիպ բալոններ: Տեսեք՝ մեր թթվածնի բալոնները նախատեսված են 150 մթնոլորտային ճնշման համար, իսկ պայթած բալոնը 45 ճնշման համար է նախատեսված եղել, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել պայթյունը: Այսինքն՝ մեր օպերատորը մեր բալոնից երևի փորձել է թթվածին լցնել այլ բալոնի մեջ»,-ասաց նա:

Գյոզալյանը նշեց, որ իրենց համար հանելուկ է մնացել, թե ինչ էր անելու իրենց աշխատակիցն այդ բալոնը: «Գուցե իր համար էր բերել, որ լիցքավորեր ու տաներ: Նման՝ փոքր բալոնները պետք են լինում շտապ դեպքերում, օրինակ՝ շտապօգնության մեքենաներով կարճ ճանապարհ տեղափոխման համար թթվածնի բարձիկներ են լինում: Չգիտեմ՝ իր ինչին է պետք եղել այդ թթվածնի բալոնը»,- ասաց նա:

ԲԿ-ի տեխնիկայի անվտանգության պատասխանատուն հավելեց նաև, որ տարին մեկ անգամ տեխնիկական փորձաքննություն է իրականացվում, որն, ի դեպ, մեկ ամիս առաջ է եղել, և  արձանագրվել է, որ իրենց մոտ ամեն ինչ նորմալ է: Գյոզալյանի խոսքով՝ թթվածնի իրենց կայանն այս պահին աշխատում է: «Եթե թթվածնի մեր կայանի հետ ինչ-որ խնդիր լիներ, այն չէր գործի այժմ, բայց դրա աշխատանքները չեն դադարեցվել»,- հայտնեց նա:

Հարցին, թե այդքան հե՞շտ է հիվանդանոցի տարածքից թթվածին «տեղափոխելը», Գյոզալյանը պատասխանեց, որ՝ ոչ, սակայն օպերատորը կարողացել է մուտք գործել այդ տարածք և փորձել նման քայլի դիմել, քանի որ տեղի աշխատակից է եղել:

Խոսելով վնասվածք ստացած աշխատակցի մասին՝ նա ասաց, որ նրա վիճակը միջին ծանրության է՝ ձեռքն է վնասվել, երկու-երեք կար են դրել:

 Հայաստան-Մակեդոնիա 4:0
16 Հոկտեմբերի 2018, 22:37 Հայաստան-Մակեդոնիա 4:0
Պուտինը կայցելի Փարիզ
16 Հոկտեմբերի 2018, 17:48 Պուտինը կայցելի Փարիզ
Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
16 Հոկտեմբերի 2018, 13:09 Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica