close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+2°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.28
GBP1612.42
EUR1552.35
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաղաքապետ է ընտրվել ոչ թե այդ տղան, այլ վարչապետը. Գուրգեն Եղիազարյան

Քաղաքական

25 Սեպտեմբերի 2018, 14:40
 Քաղաքապետ է ընտրվել ոչ թե այդ տղան, այլ վարչապետը. Գուրգեն Եղիազարյան

Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից հետո և' դրական, և' բացասական կետեր է նկատել: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զրույցում:

Եղիազարյանի խոսքով` դրականն ու ուրախացնողն այն էր, որ այս անգամ չկային իրենց հարևաններին ուղղորդող թաղային հեղինակությունները, քվեարկությանը չէին մասնակցել հանգուցյալներն ու կալանավայրերից այդ օրվա համար հատուկ ազատ արձակված թմրամոլները: Իսկ բացասական ու վատ երևույթը, նրա կարծիքով, քարոզարշավի ընթացքն էր, ուժերին սև ու սպիտակի բաժանելը: «Սև ու սպիտակ դաշտի բաժանելը դա հենց դավաճանության սկիզբն էր Հայաստանում: Մենք գիտենք, թե ինչ ղեկավարներ ենք ունեցել, բայց նրանցից ոչ ոք իրեն այդպիսի բան թույլ չէր տվել»,- ասաց Եղիազարյանը:

Նա անդրադարձավ նաև ԲՀԿ-ական թեկնածու Նաիրա Զոհրաբյանին: «Արշավ էր սկսվել ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանի դեմ, համացանցում  հայհոյանքներ էին գրվում նրա հասցեին: Այդ խուզարկությունները շտաբներում ակնհայտ շինծու էին: Ասում եմ` շինծու, որովհետև ոչ մի բան չապացուցվեց»,- ասաց Եղիազարյանը: Ըստ նրա` դա եղել է պատճառ, որ թեկնածուն քիչ ձայն հավաքի:

Եղիազարյանն անդրադարձավ մասնակցության տոկոսին: «Մասնակցությունը 43% է եղել, մնացած 57 տոկոսը չի մասնակցել ընտրություններին: Այս 57 տոկոսին էլ գումարեք մնացած ուժերի ստացած տոկոսներն ու կիմանաք` ինչքան է մնում, ում անունից խոսում են այսօր»,- շեշտեց նա և հավելեց. «Այդ տղան չի ընտրվել քաղաքապետ, վարչապետն է ընտրվել»:

Ըստ Եղիազարյանի` եթե քաղաքը չի պայթել Տարոն Մարգարյանի ժամանակ, չի պայթի նաև Կարգին Հայկոյի ժամանակ: «Նրանք երկուսն էլ Երևանի հետ կապ չունեն»,- հայտարարեց նա:

Անդրադառնալով Բաղրամյան 26-ի` նախագահի նստավայրի դռները հանրության առաջ բացելուն` Եղիազարյանը կարծիք հայտնեց, որ դա դիտմամբ է արվել: «Հետո Բաբլոյանին ասելու են` դու էլ ԱԺ դռները բաց արա, իսկ ԱԺ դռները կբացվեն նրա համար, որպեսզի ժողովուրդը ներս մտնի և գրավի այն»,- ընդգծեց նա:

Հայացք՝ խոսքից խոսուն
11 Դեկտեմբերի 2018, 22:55 Հայացք՝ խոսքից խոսուն
 Խաշուկջին` տարվա մարդ
11 Դեկտեմբերի 2018, 17:24 Խաշուկջին` տարվա մարդ
Երևան-Օմսկ նոր ավիաերթուղի
11 Դեկտեմբերի 2018, 14:56 Երևան-Օմսկ նոր ավիաերթուղի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica