Ամոթ չունեցող էլ կա. Փայլանն արձագանքել է Էրդողանի` թանկարժեք օդանավ գնելուն
Տարածաշրջան

Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից մի քանի հարյուր միլիոն դոլար արժողությամբ նախագահական օդանավի գնմանը:
Պատգամավորի Twitter–ի իր էջում պատմել է Մեքսիկայի նախագահի հետ տեղի ունեցած դեպքի մասին, երբ նա սովորական չվերթով իրականացվող ուղևորություններից մեկի ժամանակ 3 ժամ սպասել է ուշացող օդանավին։ Փայլանը հիշեցրել է նաև Մեքսիկայի նախագահի խոսքերը, թե աղքատներ ունեցող երկրում մասնավոր օդանավ ունենալն ամոթ է։
Ակնարկելով Էրդողանին` Փայլանը գրել է. «Ամոթ չունեցող էլ կա»: