close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2018
+3°
+10°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2018
USD1485.13
GBP1617.04
EUR1553.48
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի ապագան զգալի կերպով կախված է կրթության և գիտության ճակատագրից

Հարցազրույց

24 Սեպտեմբերի 2018, 16:20
 Հայաստանի ապագան զգալի կերպով կախված է կրթության և գիտության ճակատագրից

Կրթական ոլորտին առնչվող երկու հարցադրման շուրջ իր կարծիքն ու առաջարկներն է ներկայացնում ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Քրիստինե Մելքոնյանը:

-  Քրիստինե', Հայաստանի առջև ծառացած բազմաբնույթ խնդիրների շարքում, Ձեր կարծիքով, որքանո՞վ են առաջնահերթ կրթական ոլորտին առնչվողները: Այս առումով` ի՞նչ հիմնահարցեր կառանձնացնեք և ի՞նչ առաջարկներ ունեք:

- Կարևոր է, որ բոլորս ընդունենք այն իրականությունը, որ Հայաստանի ապագան զգալի կերպով կախված է երկրի կրթության ոլորտի ճակատագրից, ինչպես նաև` գիտության, քանի որ այս ոլորտներում տեղի ունեցող իրադարձություններն ավելի մեծ ազդեցություն ունեն երկրի տնտեսության, հասարակության և քաղաքական իրավիճակի վրա: Այդ պատճառով կրթության և գիտության ոլորտում տեղ գտած հիմնախնդիրների լուծումը բավականին կարևոր է: Նախկին իշխանությունները շատ հաճախ անտեսում էին դրանք և չէին առաջարկում բարեփոխումների իրատեսական և հուսալի ծրագրեր, արդյունքում՝ տարեցտարի ուսանողության շրջանում գրանցվում է որակի ստանդարտների իջեցում, ինչպես նաև`  երիտասարդ ու շնորհալի գիտնականների զանգվածային արտագաղթ: Ցավոք, այդ տաղանդավոր կադրերը բավարար չափով չեն կարողանում իրենց տեղը գտնել հայրենիքում: Այս խնդրի լուծման համար կպահանջվեն զգալի բարեփոխումներ ինչպես կրթության և գիտության, այնպես էլ այլ ոլորտներում:

Ներկայիս կառավարությունը, նույն սխալները թույլ չտալու համար, նախ պետք է գնահատական տա վերջին 27 տարիների` Հայաստանի անկախության հռչակումից հետո, կրթութան և գիտության ոլորտներում տեղի ունեցած զարգացումներին, ապա այդ գնահատականի հիմքի վրա մշակի բարեփոխումների իրատեսական և հուսալի ծրագիր, որը կնպաստի երկրում կրթության որակի բարձացմանը և գիտության զարգացմանը:

Այս առումով ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի կրթական համակարգում կատարվող կադրային փոփոխությունների արդյունավետությունը և ճի՞շտ եք համարում դրանց ընթացքն ու միտումները:

- Չնայած կրթության և գիտության ոլորտում ստեղծված ընդհանուր իրավիճակի բարդությանը` համակարգում կան կարևոր ռեսուրսներ, որոնք կարող են մոբիլիզացվել բարեփոխումների գործին ծառայելու համար: Հաճախ այդ ռեսուրսները մնում են աննկատ, սխալ են մեկնաբանվում և, ի վերջո, շատ հաճախ ճնշվում են: Հայաստանի ներկայիս կառավարությունը պետք է օգտագործի այդ ներուժը, որն ունի զգալի փորձ և փոփոխություն կատարելու ցանկություն:

Զրուցեց Մարիամ Հովսեփյանը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica