close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2018
+10°
+21°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2018
USD1483.90
GBP1635.94
EUR1559.68
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 600-ից ավելի լրագրող

Հասարակություն

23 Սեպտեմբերի 2018, 22:07
 Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել  է 600-ից ավելի լրագրող

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել  է 44 տեղական զանգվածային լրատվության  միջոցի 600-ից ավելի լրագրողներ: Աս մասին լրագրողներին տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Նա նաև տեղեկացրեց, որ հավատարմագրվել է նաև 5 օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցի 10 ներկայացուցիչ:

«Այս ընտրություններում որևէ ԶԼՄ-ի դիմում չի մերժվել և բոլոր դիմած լրատվամիջոցները հավատարմագրվել են և այսօր լուսաբանում են քվեարկության ընթացքը»,- ասաց Հարությունյանը:

Նա հիշեցրեց, որ օտարերկրյա լրատվության միջոցի ներկայացուցիչները ԿԸՀ-ում հավատարմագրվում են արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ:

Հերմինե Հարությունյանի խոսքով` զանգվածային լրատվության միջոցները պետք է հավատարմագրվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, որպեսզի կարողանան լուսաբանել ընտրությունները և քվեարկության ընթացքը:

«Լրատվական գործունեություն իրականացնողը կարող է հավատարմագրել իր ներկայացուցիչներին , եթե առնվազն մեկ տարի իր անունից տարածում է լրատվություն, սակայն  օրենքի այս պահանջը չի վերբերում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող լրատվամիջոցներին»,- հավելեց Հարությունյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղարը նաև հիշեցրեց, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ հակասահմանդրական էր ճանաչվել ընտրական օրենսգրքի դրույթն առ այն, որ յուրաքանչյուր լրատվական գործունեություն  իրականացնող կարող է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրել իր անունից  տարածվող միայն մեկ զանգվածային լրատվամիջոց և այդ զանգվածային լրատվական միջոցի ոչ ավելի քան 50 ներկայացուցիչների:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապատասխան փոփոխություններ է կատարել լրագրողների հավատարմագրման կարգում, այսինքն` այդ դրույթը  ևս վերացվել է լրագրողների հավատարմագրման ընթացակարգից»,- եզրափակեց Հարությունյանը:

Մահացել է Արա Գյուլերը
18 Հոկտեմբերի 2018, 09:49 Մահացել է Արա Գյուլերը
Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Հոկտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica