close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1484.99
GBP1618.85
EUR1551.29
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես սիրում եմ փաստերով խոսել. Մարությանը՝ ԲՀԿ-ի հետևում Քոչարյանին տեսնելու մասին

Քաղաքական

23 Սեպտեմբերի 2018, 14:37
 Ես սիրում եմ փաստերով խոսել. Մարությանը՝ ԲՀԿ-ի հետևում Քոչարյանին տեսնելու մասին

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը տեղյակ չէ, որ Նաիրա Զոհրաբյանի հանդեպ արշավ է սկսվել: Այս մասին նա հայտարարեց քվեարկությունից առաջ լրագրողների հետ զրույցում:

«Շատ ուժեր են ասում` այսպես կամ այնպես, ես քանի որ այս կողմում եմ, կարող եմ ասել, որ կոնկրետ մեր ուժի հանդեպ շատ սև PR-ի տարրեր եմ տեսել»,- ասաց Մարությանը:

Yerkir.am-ի հարցին` ինչպե՞ս է գնահատում իրենց թիմի շանսերը, և եթե մեծամասնություն չունենան և չկարողանան իրենք քաղաքապետ առաջադրել, ինչպե՞ս են պատկերացնում` ո՞ր ուժի հետ կոալիցիա կկազմեն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբողջ քարոզարշավի ընթացքում իրենք մրցակից թիմերին փորձել են սևացնել, նա նախ պատասխանեց, թե ուժերին սևացնել չի եղել:

«Ես այս հարցին հենց առաջին օրն եմ պատասխանել, որ մենք պատրաստ ենք յուրաքանչյուր ֆորմատի աշխատանքի: Ինձ համար, մեր թիմի համար Երևանը կառուցելը, Երևանը մեր երազանքների քաղաք դարձնելն է կարևոր, իսկ թե դա ինչ ճանապարհով կլինի, կարևոր չէ, մենք պատրաստ ենք բոլորի հետ համագործակցել»,- ասաց Մարությանը:

Հարցին էլ` իսկ եթե մյուս քաղաքական ուժերը չցանկանան  իրենց հետ կոալիցիա կազմել, չպատասխանեց:

Yerkir.am-ի հարցին` ընտրվելու դեպքում ինչպե՞ս են պատրաստվում նշել, «սայլուտներ» արդեն  գնե՞լ են, Մարությանը պատասխանեց. «Ճիշտն ասած` դեռ դրա  մասին չեմ մտածել, որովհետև պետք է սպասենք` մեր ժողովուրդը քվեն տա, այնուհետև կտեսնենք: Ով կհաղթի, նա էլ կորոշի, թե ոնց կնշի»:

Դիտարկմանը` ՔՊ-ից զանգում են մարդկանց և ասում, որ ԲՀԿ-ի օգտին չքվեարկեն, որովհետև նրանց հետևում Քոչարյանն է կանգնած, նա արձագանքեց, որ նման տեղեկություն չունի: Իսկ թե անձամբ տեսնում է Քոչարյանին` ԲՀԿ հետևում կանգնած, Մարությանը պատասխանեց. «Ես այդպիսի փաստ չունեմ, ես սիրում եմ խոսել միայն փաստերով, եթե ինչ-որ թուղթ լինի, նոր կարող եմ նման բան ասել»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica