close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2018
+2°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2018
USD1484.99
GBP1618.85
EUR1551.29
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քվեարկելու եմ արդյունավետ և արդար կառավարման օգտին. Արտակ Զեյնալյան

Քաղաքական

23 Սեպտեմբերի 2018, 12:28
 Քվեարկելու եմ արդյունավետ և արդար կառավարման օգտին. Արտակ Զեյնալյան

Քվեարկելու եմ արդյունավետ և արդար կառավարման օգտին՝ հանուն Երևանի հավերժության. լրագրողների հետ զրույցում նշեց «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը, ով այցելեց ընտրատեղամաս՝ կատարելու իր ընտրությունը:

Նա հույս հայտնեց, որ վաղվանից կներկայանանք մաքուր էջից ու չենք կեղտոտի այդ էջը: «Չնայած ես կողմնակից եմ էջը չմրոտելուն, առհասարակ»,- հավելեց Զեյնալյանը:

Հարցին, թե ո՞ւմ կողմից է կեղտոտվել էջը, նա արձագանքեց, որ վերացական էր պատասխանը:

Մեկ այլ հարցի, թե ինչպե՞ս է վերաբերվում երեկ ոստիկանության՝ ԲՀԿ գրասենյակ մտնելուն և ստուգումներ իրականացնելուն,  Զեյնալյանը պատասխանեց, որ տեղյակ չէ մանրամասներին: «Մի քանի վերնագիր եմ կարդացել և պետք է ասեմ, որ որևէ հակաօրինական բան չկա, ավելին ասել չեմ կարող»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է ընտրություններից հետո ՔՊ-ի հետ հնարավոր կոալիցիային, Զեյնալյանը նշեց, որ ընտրությունների արդյունքն իմանալուց հետո ամեն ինչ պարզ կլինի:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica