close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2018
+20°
+22°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սպիտակ քաղաքի գիշերային ակումբում կատարված սպանությունը բացահայտվեց

Իրավունք

22 Սեպտեմբերի 2018, 20:37
 Սպիտակ քաղաքի գիշերային ակումբում կատարված սպանությունը բացահայտվեց

Սեպտեմբերի 20-ին «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ ստացվեց, որ րոպեներ առաջ շտապ օգնության խումբը կանչով մեկնել է գիշերային ակումբներից մեկն ու հայտնաբերել տղամարդու դի՝ որովայնի առաջնային պատի թափանցող վերքով:

Դեպքի վայրում ոստիկանության օպերատիվ խումբը պարզեց մահացածի ինքնությունը՝ վանաձորցի, 26-ամյա Էդմոն Սանթրոսյան: Պարզվեց նաև, որ գիշերային ակումբում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ընթացքում էլ նա դանակահարվել է:

Մինչ ոստիկանները ձեռնարկում էին համապատասխան բոլոր միջոցառումները հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, ոստիկանությունում հնչեց հերթական ահազանգը: «Վանաձոր» բժշկական կենտրոնից հայտնում էին, որ կրծքավանդակի ու որովայնի կտրած-ծակած չթափանցող վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ:
Հաջորդ ահազանգը հնչեց «Սպիտակ» բժշկական կենտրոնից: Հիվանդանոց էր տեղափոխվել մի երիտասարդ՝ ուսի կտրած-ծակած վերքով:
Ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ ունեին, որ կա դանակահարված ևս մի երիտասարդ, որը հիվանդանոց չի դիմել: Նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվեցին միջոցառումներ:
Հիվանդանոցներում տուժածները ոստիկաններին հայտնեցին, որ վայր են ընկել ու ոչինչ չեն հիշում, սակայն կասկածներ կային, որ այս բոլոր դեպքերը տեղի են ունեցել Սպիտակի գիշերային ակումբներից մեկում՝ ծեծկռտուքի ժամանակ:

Ոստիկանության ու քննչական Լոռու մարզային վարչությունների, Սպիտակի բաժինների ծառայողները, համագործակցելով ոստիկանության Տարոնի բաժնի աշխատակիցների հետ, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական ու քննչական գործողություններ< պարզեցին, որ Էդմոն Սաթրոսյանին սպանել ու մյուս երիտասարդներին մարմնական վնասվածքներ է հասցրել մի հոգի: 
Կասկածյալին հայտնաբերելու համար ձեռնարկվում էին որոնողական ծավալուն միջոցառումներ: Վանաձորցի 26-ամյա Գաբրիել Պողոսյանը, հայտնաբերվեց «Սպիտակ» բժշկական կենտրոնում և սպանություն ու մարմնական վնասվածքներ կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանություն:

Բաժնում հաստատվեցին իրավապահների կասկածները: Պողոսյանը խոստովանեց: Գիշերային ակումբում վիճաբանությունը ծագել էր անհեթեթ մի պատճառից՝ միմյանց երկար նայելուց, վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի ու հենց այդ պահին էլ Գաբրիել Պողոսյանը հանդերձարանում կախված վերարկուի գրպանից վերցրել էր դանակն ու հարվածներ հասցրել 4 հոգու. 3-ը մարմնական վնասվածքեր էին ստացել, մեկն էլ մահացել էր: Իսկ հիվանդանոց եկել էր՝ տեսնելու, թե ինչ վիճակում է դանակահարվածը:
Տուժած երիտասարդը, որը չէր դիմել բուժօգնության՝ հայտնաբերվել է:
Գաբրիել Պողոսյանը կալանավորված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է:

ՀՀ ոստիկանություն

Սպասվում է անձրև
20 Հոկտեմբերի 2018, 18:00 Սպասվում է անձրև
7 օր առաջնագծում
20 Հոկտեմբերի 2018, 14:30 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica