close
Եղանակը Երևանում
16 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Փտր 2019
USD1487.51
GBP1624.60
EUR1550.11
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՖՖ-ում «կադրերի ջարդ», բառի դասական իմաստով, չի լինելու. Արթուր Վանեցյան

Սպորտ

22 Սեպտեմբերի 2018, 17:36
 ՀՖՖ-ում  «կադրերի ջարդ», բառի դասական իմաստով, չի լինելու. Արթուր Վանեցյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Ֆեդերացիայի նախկին ղեկավարների, ազգային առաջնությունում լեգեոնականների սահմանափակման և այլնի մասին:

«Ես չէ, որ պետք է գնահատական տամ Ֆեդերացիայի նախկին ղեկավարների աշխատանքին: Պետք է պահպանենք դրականը և առաջ շարժվենք»,- ասաց ՀՖՖ նախագահը:

Վանեցյանը փաստեց, որ ինքը հանդիպել է Յուրի Ջորկաեֆի հետ, սակայն այլ մանրամասներ չի հայտնի: «Ֆուտբոլի ֆեդերացիայում «կադրերի ջարդ», բառի դասական իմաստով, չի լինելու: Յուրաքանչյուր աշխատակից ըստ իր պրոֆեսիոնալիզմի է գնահատվելու: Եթե մարդիկ կարող են աշխատել, ապա մնալու են իրենց պաշտոններում»,-ասաց Վանեցյանը:

Վերջինիս խոսքով՝ ազգային առաջնությունում առաջին հերթին պետք է ստեղծվի այնպիսի մթնոլորտ, որ պայմանավորված խաղերը բացառվեն: «Իսկ ինչ կապված է լեգեոնականների սահմանափակման հարցին, ապա պետք է լինեն լեգեոնականներ, բայց քանակը ինչ-որ կերպ պետք է սահմանափակվի»,-շեշտեց նա:

 

«Արարատ»-ը՝ չեմպիոն
16 Փետրվարի 2019, 15:26 «Արարատ»-ը՝ չեմպիոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica