close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1484.99
GBP1618.85
EUR1551.29
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ապրիլյան պատերազմի ժամանակ վառելիքի չարաշահման որևէ դեպք չի եղել. Լևոն Մնացականյան

Հասարակություն

21 Սեպտեմբերի 2018, 12:37
 Ապրիլյան պատերազմի ժամանակ վառելիքի չարաշահման որևէ դեպք չի եղել. Լևոն Մնացականյան

Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է՝ ապրիլյան պատերազմի օրերին վառելիքի հետ կապված որևէ չարաշահում չի եղել: Ըստ նրա՝ այդ խոսակցություններն ընդամենը շահարկումներ են, որոնք պարզ չէ՝ ում կողմից են արվում և ինչ նպատակներով:

«Նման չարաշահումներ չեն եղել: Հնչեցվում են կարծիքներ՝ իբր վառելիքի փոխարեն ջուր է եղել, սակայն նման բան չի եղել: Ապրիլյանի ժամանակ ծառայող բոլոր մեխանիկ վարորդները զորացրվել են հիմա, բանակում չեն, որ ինչ-որ տեղ կաշկանդվեն, իսկ դուք՝ լրագրողներդ, բոլորի տեղն էլ գիտեք, կարող եք նրանցից ճշտել»,- ասաց Մնացականյանը:

Դիտարկմանը, թե այդ հարցով արդեն իսկ քրեական գործ է հարուցվել, Արցախի պաշտպանության նախարարը պատասխանեց՝ դատը կլինի, կտեսնենք:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica