close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2019
USD1477.83
GBP1601.49
EUR1535.70
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ֆրանսիայի վերաքննիչ դատարանը մերժել է Ադրբեջանի կառավարության ներկայացրած հայցը

Աշխարհ

20 Սեպտեմբերի 2018, 18:45
 Ֆրանսիայի վերաքննիչ դատարանը մերժել է Ադրբեջանի կառավարության ներկայացրած հայցը

Ֆրանսիայի վերաքննիչ դատարանը մերժել է Ադրբեջանի կառավարության ներկայացրած հայցը: Այս մասին հայտնել է Հայ դատի եվրոպական գրասենյակը:

Ադրբեջանի կառավարությունը Ֆրանսիայի վերաքննիչ դատարան  հայց էր ներկայացրել ֆրանսիացի երկու լրագրողների նկատմամբ, որով լրագրողները մեղադրվում էին զրպարտության մեջ:

Ֆրանսիացի լրագրողներին դատի տալու պատճառ էր հանդիսացել այն, որ լրագրողները ֆրանսիական հեռուստատեսությամբ ցուցադրվող Cash Investigation ծրագրի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմն անվանել էին «բռնակալի» ղեկավարած «դիկտատուրա»:

Ադրբեջանի կառավարության ներկայացրած հայցը մերժելու պատճառ է հանդիսացել 1881թ. ընդունված մամուլի ազատության վերաբերյալ օրենքը, ըստ որի՝ Ադրբեջանը, որպես արտասահմանյան պետություն, չի կարող հայց ներկայացնել:

Լրագրող Էլիզ Լյուսեն, իր միկրոբլոգում գրառում կատարելով, նշել է, որ Ադրբեջանը պարտվել է, և հաղթել է խոսքի ազատությունը:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica