close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2018
+2°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2018
USD1484.99
GBP1618.85
EUR1551.29
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ասում են, այսօրվա հավաքին վարչապետն իրեն Սասունցի Դավթի տեղն էր դրել. Արմեն Աշոտյան

Քաղաքական

19 Սեպտեմբերի 2018, 22:25
 Ասում են, այսօրվա հավաքին վարչապետն իրեն Սասունցի Դավթի տեղն էր դրել. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ասում են, այսօրվա հավաքին վարչապետն իրեն Սասունցի Դավթի տեղն էր դրել։

Անասելի տհաճ է դիտել, թե ինչպես է այս պահին երկիրդ ղեկավարող անձը իրեն պահում ժամանակին ինչ-որ բանից նեղացած, բարդույթների կաղապարներում մնացած եւ անհավասարակշիռ մարդու պես։

Իր կողմից մոլորեցված մարդկանց թիկունքում պախկվելով հերոս չեն դառնում։ Բեմերից ինքնամոռաց էքստազի մեջ ընկնելով հերոս չեն դառնում։ Մեկի խոհեմությունը շահարկելով հերոս չեն դառնում։

Հակահերոս են դառնում։

Իրավիճակի ողջ տրագիզմն այն կլինի, եթե պատմական հեռանկարում պարզվի, որ Նիկոլ Փաշոնյանը իրականում հերթական Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին։

Ասել եմ, էլի եմ կրկնում։ Ուզում ես երկա՞ր մնալ վարչապետ, գործով զբաղվիր։ Մարդկանց հույսերը արդարացրու, երկիրս ուժեղացրու, բարիք ստեղծիր։

Թե չէ մի օր, երբ մարդիկ նիրհից արթնանան ու քեզ թափ տան իրենց խաբելու համար, ՀՀԿ-ն էլ չի կարա փրկի»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica