close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2018
+4°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2018
USD1485.12
GBP1608.05
EUR1549.84
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր երկիրը մոլորյալների և արկածախնդիրների համար չէ. Հովհաննես Վարդանյան

Քաղաքական

19 Սեպտեմբերի 2018, 18:58
 Մեր երկիրը մոլորյալների և արկածախնդիրների համար չէ. Հովհաննես Վարդանյան

Slaq.am-ը գրում է.

«Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը, որպես երկրի մտահոգ քաղաքացի և վարչական շրջանի հոգատար ղեկավար, մեծապես կարևորում է մայրաքաղաքի ավագանու առաջիկա ընտրությունը և դրա արդյունքը : Նախընտրական քարոզարշավի ընթացքի, քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի թեմայի շուրջ Slaq.am-ը զրուցել է Հովհաննես Վարդանյանի հետ: Թե իրականում ինչպե՞ս է գնահատում նախընտրական պատկերը մայրաքաղաքում , մեր զրուցակիցը նշեց.

- Թեև այս օրերին քաղաքական գործիչներն արդեն գնահատականներ տվել են, ամեն դեպքում կարծում եմ , որ ոչ թե քաղաքային ծրագրեր են ներկայացվում, այլ, մեծ առումով, քաղաքական քարոզչություն է իրականացվում: Մայրաքաղաքային նախընտրական քարոզարշավը շատ է քաղաքականացվում, այնինչ մենք պետք է այսօր քաղաքային ծրագրերի մասին լսենք, մեր անելիքների մասին խոսենք՝ չարածը լրացնելու առումով, կամ ինչի հիմքը որ դրվել է, դրա շարունակությունը պետք է կատարենք: Այն, ինչ հիմա կատարվում է իմ համար անհասկանալի է : Այսօր բոլոր ոլորտներում մենք խնդիր ունենք՝ սոցիակալան , առողջապահական , կոմունալ ծառայության , քաղաքաշինության. եկեք այդ խնդիրների լուծումներից խոսենք, թե՝ ոնց ենք պատկերացնում այդ լուծումները: Երևանցու հոգսերը թոթափող՝ բուն թեմաներից եկեք խոսենք:

- Պարոն Վարդանյան Դուք ծանոթացել եք ընտրությանը մասնակից ուժերի ծրագրերին, ո՞ր թեկնածուի կամ ո՞ր քաղաքական ուժի առաջադրած թեկնածուի ծրագիրն է առավել իրատեսական՝ Երևանի և երևանցիների խնդիրները լուծելու առումով.

- Նախ առաջինը պետք է տեսնենք, որ թեկնածուն է ավելի սթափ և լրջախոհ , նոր դրանից հետո ուսումնասիրենք նրա ծրագիրը: Բարձր եմ գնահատում մեր՝ ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանի ծրագրերն ու հնարավորությունները, որը ներկայացնում է մեր քաղաքական թիմը:

Ի դեպ Դաշնակցությունն ունի արհեստավարժ թիմ , բոլորն էլ բանիմաց են, գրագետ, տարբեր ոլորտներում հմտացած մասնագետներ են, ովքեր կարող են իրենց փորձով օգտակար լինեն Երևանին ու երևանցիներին: խոսելու ժամանակը վաղուց անցել է, հիմա պետք է գործով զբաղվել: Նաև սփյուռքում ունենք շատ դաշնակցական նեկայացուցիչներ , ունենք քաղաքապետեր տարբեր երկրներում, ովքեր ցանկություն են հայտնել, որ մեր թեկնածուի հաղթանակի դեպքում, համագործակցության հուշագրեր կստորագրեն, ներդրումներ կանեն:
Միքայել Մանուկյանն իմ վաղեմի ընկերն է, մեր ընկերությունը ձևավորվել է փոխադարձ վստահության վրա. լավագույն հայ մարդու տեսակ է , երկիր և պետություն սիրող հայ է , ընտանիք և ընկեր սիրող մարդ է և ամենակարևորը՝ լրջախոհ և հավատքով ապրող է: Միքայել Մանուկյանի հետ նաև մարտական ճանապարհ ենք անցել, նա ազատամարտիկ է , արցախյան ազատամարտի տարիներին եղել է հրամանատարական կազմում և ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ առաջիններից էր, ով կազմավորելով ջոկատ՝ միասին մեկնեցինք Թալիշ: Կարծում եմ, որ քաղաքապետը պետք է նաև ռազմական գործից տեղյակ լինի, որպեսզի պատերազմական չնախատեսված իրավիճակներում կարողանա համախմբել , մոբիլիզացնել քաղաքացիներին:

- Պարոն Վարդանյան վերջին շրջանում շատ է թմկահարվում՝ ժողովրդին «սևերի»-ի ու «սպիտակներ»-ի բաժանելու մասին: Ընդունելի՞ մոտեցում է.

- Այսօր մեր հասարակությանը «սև»-ի ու «սպիտակ»-ի բաժանելը, տարանջատելը թշնամուն հոգեհարազատ ծրագիր է: Ցանկացած մարտահրավեր կարող ենք հաղթահարել միայն համախմբված ու միասնական ուժով: Մեր երկրի, մեր ազգի փրկությունը մեր միասնության մեջ է , համայն հայության համախմբվածության մեջ է: Այսօր մենք աշխարհում ամենահզոր ռեսուրսն ունենք, դա աշխարհով մեկ սփռված մեր ժողովուրդն է: Այնպես որ մեր երկիրը մոլորյալների և արկածախնդիրների համար չէ: Իմ համար անընդունելի է նաև՝ պետության արժեհամակարգը , անվտանգության հիմքերը խարխլող ցանկացած դրսևորում՝ ԼԳՏԲ , աղանդավորական, հակապետական քարոզչությունը:

-Որպես վարչական շրջանի ղեկավար , աշխատանքում, Ձեր գործունեության մեջ ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում:

- Արդար և թափանցիկ սկզբունքով, իսկ եթե ինչ որ խնդիր էլ չեմ կարողանում լուծել, կարող եմ ազնիվ գտնվել և մադուն բացատրել, որ իմ ուժերից վեր է, բայց երբեք ձևական խոստումների հետևից չընկնել: Մեր ժողովուրդն այսօր արդարության կարիք ունի, ամեն ինչ կհանդուրժի, բացի՝ անարդարությունից...

- Ընտրության նախաշեմին ի՞նչ կոչ կանեիք համաքաղաքացիներին և հատկապես արաբկիրցիներին.

- Արաբկիրցիներին կոչ կանեմ հավատան ինձ , իսկ երևանցիներին և մեր ժողովրդին կոչ կանեմ ավելի հանդուրժող լինեն:

 
Այնտեղ` Սև ծովի ափին ...
12 Դեկտեմբերի 2018, 23:06 Այնտեղ` Սև ծովի ափին ...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica