close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2018
+6°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2018
USD1485.12
GBP1608.05
EUR1549.84
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լենա Նազարյանը թույլ չի տվել, որ Էդմոն Մարուքյանը մասնակցի գաղտնալսման հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովին. «Հրապարակ»

Քաղաքական

19 Սեպտեմբերի 2018, 11:06
 Լենա Նազարյանը թույլ չի տվել, որ Էդմոն Մարուքյանը մասնակցի գաղտնալսման հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովին. «Հրապարակ»

Հրապարակ թերթը գրում է.

«ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցերով ստեղծված ԱԺ քննիչ հանձնա­ժողովի 11 անդամից 5-ը ներ­կայացրել է ՀՀԿ-ն՝ Գևորգ Կոստանյան (նախագահ), Արփինե Հովհաննիսյան, Ռուստամ Մախմուդյան, Պաշտ­պանության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյան և նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան: ԲՀԿ-ին 3 տեղ է հասնում՝ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան, Սերգեյ Բագրատյան, Գևորգ Պետրոսյան: Ուշագրավ է «Ելք»-ի կազմը: 

Մեր տեղեկություն­ներով՝ հանձնաժողովում աշխատելու հավակ­նություն է ունեցել իրավաբան էդմոն Մարուքյանը, սակայն խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը մինչև վերջին պահը ձգել է, ապա ներկայացրել «ՔՊ» անդամներ Ալեն Սիմոնյանի և Հովիկ Աղազարյանի թեկնածությունները՝ ևս մեկ անգամ հավաստելով, որ դաշինք այլևս չկա: Ի դեպ, քանի որ «ՔՊ»-ն դեմ էր հանձնաժողովի ստեղծմանը, ամենայն հավանականությամբ, նրա ներկայացուցիչները չեն մասնակցի աշխա­տանքներին: Իսկ ՀՅԴ-ի թեկնածուն Սպարտակ Սեյրանյանն է»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica