close
Եղանակը Երևանում
21 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գաղտնալսման գործով մի քանի հասցեներում կատարվում են խուզարկություններ. քննչական կոմիտե

Իրավունք

17 Սեպտեմբերի 2018, 11:56
 Գաղտնալսման գործով մի քանի հասցեներում կատարվում են խուզարկություններ. քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել. «ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քննության շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, մի քանի հասցեներում կատարվում են խուզարկություններ։ Քրեական գործով այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն»։

Հիշեցնենք, որ Yerkir.am_ը տեղեկացրել էր, որ այս պահին խուզարկություն է իրականացվում Yerevan.today լրատվական կայքի գրասենյակում: Yerevan.today-ը կապվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica