close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1484.99
GBP1618.85
EUR1551.29
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Արևմտյան ճակատում նորություն չկա». Ռեմարկի` Գերմանիայում ամենաշատ վաճառված գրքերից մեկը՝ հայերենով

Մշակույթ

15 Սեպտեմբերի 2018, 11:20
 «Արևմտյան ճակատում նորություն չկա». Ռեմարկի` Գերմանիայում ամենաշատ վաճառված գրքերից մեկը՝ հայերենով

20-րդ դարի ամենահանրահայտ և ընթերցվող գրողներից Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» և «Հաղթական կամար» վեպերից հետո հայերեն թարգմանությամբ ընթերցողի սեղանին դրվեց «Արևմտյան ճակատում նորություն չկա» գործը: Գերմանիայում ամենաշատ ընթերցված ստեղծագործության բնագրային թարգմանությունը կատարել է Վանուհի Բաղմանյանը, գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը: 

«Ինչպես արդեն գիտեք, ընթերցողին արդեն իսկ բնագրային թարգմանությամբ ներկայացվել են Ռեմարկի «Երեք ընկեր» և «Հաղթական կամար» ստեղծագործությունները: Սա արդեն բնագրային թարգմանությամբ երրորդ գործն է: Ըստ վիճակագրության՝ Ռեմարկի երրորդ ամենաշատ կարդացվող գիրքը «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպն է, ուստի վիճակագրական հերթականությամբ ձեռնամուխ եղանք Ռեմարկի բոլոր վեպերի թարգմանություններին: Այս պահին թարգմանվում է Ռեմարկի «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» վեպը, որն ընթերցողների դատին կհանձնվի հաջորդիվ»,-գրքի շնորհանդեսի ընթացքում նշեց Վանուհի Բաղմանյանը:  

Գրքի թարգմանիչը փաստում է՝ «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպը Գերմանիայում ամենաշատ վաճառված գրքերից մեկն է, վեպի գլխավոր հերոսը նույն ինքը Ռեմարկն է, քանի որ այստեղ առկա են բազում ինքնակենսագրական տարրեր:

Նշենք, որ այս ստեղծագործությունը ժամանակին թարգմանել է նաև մեծանուն գրող Եղիշե Չարենցը, բայց միջնորդ լեզվի՝ ռուսերենի միջոցով: «Ծանոթացել եմ Չարենցի թարգմանությանը, բարձր եմ գնահատում Չարենցի թարգմանությունը, այդուհանդերձ լեզվական տեսանկյունից բավական թերի էր, բառերի ուղղագրության և ռուսաբանությունների շատ լինելու տեսանկյունից լրացումների կարիք ուներ: Նախորդ թարգմանության մեջ շատ հատվածներ տեղ չեն գտել զուտ քաղաքական նկատառումներից ելնելով: Այս թարգմանությունն վեպի ամբողջական տարբերակն է»,-նշեց գրքի թարգմանիչ Վանուհի Բաղմանյանը:

Գերմանացի աշխարհահռչակ գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» գիրքը լույս է տեսել 1929 թվականին: Այն պատերազմի մասին պատմող երբևէ ստեղծված ամենավաճառված գրքերից է, որը, ի դեպ, նացիստական Գերմանիայում արգելված գրականության ցանկում է եղել: Ստեղծագործության հերոսները գերմանացի զինվորներն են, գործողությունները ծավալվում են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին:

Գրքում ականատեսի սուր աչքով ներկայացված են պատերազմող զինվորիների ապրումները, նրանց կյանքը, հոգեվիճակը, մտքերը:

 «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի գործողությունների կենտրոնում Պաուլ Բոյմերն ու նրա զինակիցներն են՝ տասնութից քսան տարեկան երիտասարդներ: Ամեն մեկը մի ուրույն աշխարհ է, վեպի հենց առաջին-երկրորդ էջերից այնքա՜ն հոգեհարազատ են դառնում ընթերցողին իրենց բնավորությամբ, խառնվածքով, որ ամեն մեկի մահը մի-մի կրակոց է ընթերցողի սրտին: Վեպում ակնբախ է պատերազմի հետևանքով հերոսների բնավորության փոփոխությունը, այն, որ նրանք դառնում են անտարբեր, անկարեկից, բայց նրանց այդ անտարբերությունն ու անհաղորդությունը դիմացինի ցավին ու հոգեվիճակին  երբեք ու երբեք չեն տարածվում իրենց զինակիցների վրա, ավելին, որքան դաժան են, նույնքան և գուցե ավելի բարի ու ազնիվ իրենց ընկերների հանդեպ, չէ՞ որ նրանք միմյանց համար դպրոցական հուշերից կառուցված մեկական կամուրջ են՝ քաղաքացիական կյանքին կապող:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica