close
Եղանակը Երևանում
19 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Ապր 2019
USD1482.31
GBP1627.00
EUR1542.36
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի 10 ուսանող է թունավորվել շմոլ գազից

Հասարակություն

14 Սեպտեմբերի 2018, 16:36
 Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի 10 ուսանող է թունավորվել շմոլ գազից

Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել ՀՊՏՀ Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենը և հայտնել, որ քոլեջի տարածքում գործող թանի արտադրամասից գազի արտահոսք կա, ինչի պատճառով երեխաներին լսարաններից դուրս են հանել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ին, Բաբաջանյան փողոցի 9 հասցեում գտնվող նշված քոլեջի տարածքում թանի արտադրամասի մասնաշենքի բակում տեղադրված գազի բալոնի արտահոսքից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ քոլեջի 12 ուսանող տեղափոխվել է հիվանդանոց:
Նշանակվել են ԴԲՓ-ներ:

Նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ առողջապահության նախարարությունից Yerkir.am-ին տեղեկացրեցին, որ 10 ուսանող է դիմել «Մուրացան» և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ներ:  «Ինը ուսանող դիմել է «Մուրացան» հիվանադանոցային համալիր, մեկ ուսանող էլ դիմել է  «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, ստացել ամբուլատոր բուժօգնություն: Բոլոր ուսանողները դուրս են գրվել, և որևէ մեկի մոտ առողջական լուրջ խնդիրներ չկան»,- հայտնեցին նախարարությունից:

Այսօր Ավագ Ուրբաթ է
19 Ապրիլի 2019, 16:00 Այսօր Ավագ Ուրբաթ է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica