close
Եղանակը Երևանում
23 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դաշտավան գյուղում կոկորդիլոսաբուծարան կհիմնվի

Հասարակություն

14 Սեպտեմբերի 2018, 16:32
 Դաշտավան գյուղում կոկորդիլոսաբուծարան կհիմնվի

Իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտարարեց, որ Դաշտավան համայնքում նախատեսվում է առաջիկա տարիներին հիմնել կոկորդիլոսաբուծարան: Ներդրումն իրականացնողը Տանզանիայից է և հետաքրքրված է կոկորդիլոսի կաշվի արտադրությամբ, իսկ ծրագիրը տեղում կիրականացնեն մարզաբնակները:

Ըստ մարզպետի՝ «Արմոտ» ՍՊԸ-ն հիշյալ համայնքում արդեն վարձակալության է վերցրել 15 հա տարածք և հանդիպում ունեցել բնակիչների հետ: Առաջիկա մեկ տարվա ընթացքում կարվի 1,5 մլն դոլարի ներդրում, իսկ հետագա 5 տարում դրանց ծավալները կհասնեն 10 մլն դոլարի: 

Ի դեպ, նախատեսվում է այդ վայրում հրապուրիչ միջավայր ստեղծել ժամանցի համար, որպեսզի մարդիկ կարողանան այցելել և տեսնել կենդանիներին:

Խոշոր հրդեհ՝ Վերսալում
23 Ապրիլի 2019, 22:20 HES_VIDEOԽոշոր հրդեհ՝ Վերսալում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica