close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2019
USD1485.42
GBP1628.13
EUR1553.38
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պաշտպաններն «անհեթեթություն» որակեցին խոսակցությունները, թե Քոչարյանն է գաղտնալսել ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետին

Իրավունք

14 Սեպտեմբերի 2018, 16:07
 Պաշտպաններն «անհեթեթություն» որակեցին խոսակցությունները, թե Քոչարյանն է գաղտնալսել ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետին

Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները լրագրողների հետ զրույցում անդրադարձել են այն խոսակցություններին, թե Քոչարյանն է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսողն ու տարածողը:

«Մտքեր հնչեցին, որ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլև նրա փաստաբաններն են գաղտնալսել, տարածել: Ուղղակի շատ կարճ ասեմ, որ դա իրականությանը չի համապատասխանում, որևէ այլ մեկնաբանություն չտամ»,- ասաց փաստաբան Արամ Օրբելյանը: Ըստ նրա` անհեթեթությունները ենթակա չեն հետագա մեկնաբանման:

Փաստաբաններից Հայկ Ալումյանն էլ հավելեց, որ Ռոբերտ Քոչարյանն այդ գաղտնալսման հետ այնքան կապ ունի, որքան այստեղ նստած յուրաքանչյուր մարդ` այն տարբերությամբ, որ գաղտնալսման բովանդակությունն է նրան անմիջապես վերաբերում:

Հիշեցնենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ էր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնել, որ գաղտնալսումն արվել է Քոչարյանի կողմից:

Լրագրողների հարցին, թե, պաշտպանների կարծիքով, ո՞վ կարող էր գաղտնալսել ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին, պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը պատասխանեց. «Չի բացառվում, որ դա կարող էր արվել ԱԱԾ–ի ներսից»։

Մի մոռացված ծրագրի մասին
20 Հունվարի 2019, 17:39 Մի մոռացված ծրագրի մասին
7 օր` առաջնագծում
19 Հունվարի 2019, 13:45 7 օր` առաջնագծում
Հրդեհ` Մարմարաշենում
19 Հունվարի 2019, 11:48 Հրդեհ` Մարմարաշենում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica