close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+15°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոչ մի կերպ շահույթ չենք ունենում, կորստով ենք աշխատում. «Սանիթեք»-ի տնօրենը ներկայացրեց իրենց խնդիրները

Հասարակություն

14 Սեպտեմբերի 2018, 15:35
 Ոչ մի կերպ շահույթ չենք ունենում, կորստով ենք աշխատում. «Սանիթեք»-ի տնօրենը ներկայացրեց իրենց խնդիրները

Պայմանագրով` 2 հազար տոննա աղբ պետք է սպասարկվեր ձմռանը, բայց ծանր ձմռան արդյունքում «Սանիթեքը» ստիպված էր 6 հազար 300 հարյուր տոննայի աղբահանում իրականացնել: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը:

Անդրադառնալով այն պնդումներին, թե Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո ընկերությունը միտումավոր ոչ պատշաճ է աշխատում, նա պատասխանեց՝ իրենք ավելի քան 14 միլիարդ դրամի ներդրում են կատարել Հայաստանում և երբեք սաբոտաժի չեն գնա:

«Սանիթեք»-ի տնօրենը նշեց, որ որոշակի հաշվարկներից հետո որոշել են մուտք գործել ու աշխատել Հայաստանում փոքր եկամուտով՝ հետո ավելի ընդլայնվելու ակնկալիքով, սակայն անընդմեջ հանդիպել են խնդիրների:

Ըստ նրա՝ Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեքի» միջև կնքված պայմանագիրը ենթադրում է ծառայությունների մատուցման երեք ուղղություն: «Առաջինը՝ տնային տնտեսությունների աղբի հավաքագրում է, ինչը չի ներառում ո'չ կանաչապատման, ո'չ շինարարական աղբը: Ընկերությունը պատասխանատու է աղբատար խողովակի ներքևում գտնվող աղբի հեռացման, բայց ոչ խողովակի հետ կապված խնդիրների համար: Երկրորդը սանիտարական մաքրումն է: Երրորդը ներառում է ձմռանն առաջացող մաքրման աշխատանքները»,- ասաց տնօրենը:

Նիկոլաս Թավիլը նաև նշեց, որ այսօր՝ Հայաստան մուտք գործելուց 4 տարի անց, ունեն ավելի քան 1000 այրված, 2 հազարից ավելի վնասված աղբամաններ, և դրանց մեծ մասը վնասվում, փչանում է ոչ աշխատակիցների մեղքով: Այս խնդրով իրենք  բազմիցս դիմել են քաղաքապետրանին, որպեսզի այն նոր աղբամաններ գնի, բայց իրավիճակը չի շտկվել:

Եվս մեկ խնդիր, որի մասին բարձրաձայնեց Նիկոլաս Թավիլը, դա դեպի Նուբարաշենի աղբանոց տանող ճանապարհների վիճակն է: «Մեզ խոստացել էին, որ արագ կարգով կվերանորոգեն ու աղբանոցը կբերեն պատշաճ տեսքի, մինչ այս պահը դրանք շատ վատ վիճակում են»,- ասաց նա:

Նիկոլաս Թավիլը ներկայացրեց իրենց ներդրումերին ու ծախսերին վերաբերող թվեր: Ըստ այդմ՝ ներմուծել ու գործի են դրել 150 սարքավորում, մեքենա, շարժակազմ, 5 հազար աղբաման, աշխատանքով են ապահովում 900 աշխատողի, տարեկան 1 միլիարդ 250 միլիոն դրամի աշխատավարձ են տալիս, 780 միլիոն դրամի՝ հարկային պարտավորություն կատարում, ամսական 420 միլիոն դրամ են ներարկում տնտեսություն: «Հիմա արդեն կորստով ենք աշխատում: Կազմակերպությունն ի վիճակի է վճարելու իր ծախսերը, բայց ոչ մի կերպ շահույթ չենք ունենում, բայց փոխարենն ամեն ամիս որոշակի ներդրումներ ենք ներգրավում: Ֆինանսական ծրագիրը լավ է աշխատել մինչև 2016-ը, բայց այդ տարվա ձմեռվանից հետո որոշակի անկում է նկատվել»,- ասաց բանախոսը:

Հարցին՝ ինչո՞ւ այս խնդիրների մասին ավելի վաղ չեն բարձրաձայնել, Նիկոլաս Թավիլը պատասխանեց՝ բիզնես էթիկայից ելնելով: «Գուցե մեր մեղավորությունն է, որ շատ չենք խոսել այդ մասին»,- նշեց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica