close
Եղանակը Երևանում
20 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Փտր 2019
USD1487.50
GBP1629.90
EUR1551.07
RUB17.36
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոստիկանությունը հաճույք չի ստանում որևէ մեկին գետնին պառկեցնելուց. Օսիպյան

Քաղաքական

14 Սեպտեմբերի 2018, 14:08
 Ոստիկանությունը հաճույք չի ստանում որևէ մեկին գետնին պառկեցնելուց. Օսիպյան

Կառավարության նիստից հետո ոստիկանապետ Վալերի Օսիպյանն անդրադարձավ վարչապետի անհապաղ հանձնարարականին` իրականացնել ռեյդեր: Ըստ ոստիկանապետի` վարչապետի հանձնարարականը ուշացումով չի կատարվել, այլ իրականացվել է անհապաղ, հանձնարարականի արդյունքներն արդեն կան, սակայն ամեն ինչ չէ, որ կարող են հրապարակել: Ոստիկանությունը մշտապես ստանում է օպերատիվ տեղեկություններ` փորձելով ստուգել դրանց հավաստի լինելը:

«Ոստիկանությունը ոչ թե հաճույք է ստանում որևէ մեկին գետնին պառկեցնելուց կամ պատին ու մեքենային դեմ տալուց, այլ դա օրինական գործընթաց է: Ստուգումները պայմանավորված են նրանով, որ այդ մարդկանց մոտ զենք կա, մենք ստուգում ենք` օրինակա՞ն է այդ զենքը, թե՞ ոչ: Զինված քաղաքացին միշտ վտանգ է ներկայացնում ոստիկանության ու քաղաքացիների համար»,- ասաց Օսիպյանը:

Նա դատապարտեց բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնալսման փաստը, քանի որ դա օրենքի կոպիտ խախտում է:

Ինչ վերաբերում է որոշ գործարարների թիկնապահներին բերման ենթարկելուն կամ ռեյդերին, Օսիպյանը նշեց, որ խնդիրն այն է, որ այդ թիկնապահները շարասյունով են երթևեկում: Նրա խոսքով` ոստիկանությունը բողոքներ է ստանում քաղաքացիներից, որ շարասյունով երթևեկելը խոչընդոտում է երթևեկությանը: Խոսքը ոչ թե ուղեկցման մասին է, այլ թե երկրորդ մեքենան ինչ կարգավիճակով է ուղեկցում առաջին մեքենային:

Կարոտը դեռ տուն է դառնալու
19 Փետրվարի 2019, 20:06 HES_VIDEOԿարոտը դեռ տուն է դառնալու
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica