close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+18°
+24°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կնոջ`քաղաքականության մեջ չլինելն այլևս ակտուալ չէ

Քաղաքական

14 Սեպտեմբերի 2018, 13:03
 Կնոջ`քաղաքականության մեջ չլինելն այլևս ակտուալ չէ

Այսօր «Մեդիա կենտրոն»-ում կանայք հավաքվել էին` քննարկելու Երևանի ավագանու  առաջիկա ընտրություններում իրենց մասնակցության, թեկնածության և  քաղաքի խնդիրների լուծման տեսլականները: Այս տարի ավագանու ընտրություններում տարբեր կուսակցություններում և դաշինքներում կանանց ներգրավվածությունը բավականին մեծ է:  Ըստ թեկնածուների` դա պայմանավորված է նրանով, որ կանանց աչքերով`  քաղաքի խնդիրներն առավել զգայուն և տեսանելի են, որոնց լուծման համար  տարբեր  թեկնածուներ առաջարկեցին տարբեր լուծումներ:

ՀՅԴ կուսակցության ցուցակով ավագանու թեկնածու  Ալեսյա Բեջանյանը համարում է, որ կանայք դուրս են գալիս առաջատար դիրքեր: «2003-ին, երբ ես Դաշնակցության շարքերն անցա, պատկերը մի փոքր այլ էր, և 15 տարի անց կանայք ավելի ակտիվ են: Հիմա փոխվել է պատկերը. եթե նախկինում ընտանիքում կրթության հնարավորություն սկզբում տղային էին տալիս, հիմա տալիս են նրանց, ովքեր լավ են սովորում, կապ չունի` տղա է, թե` աղջիկ: Եվ աղջիկը հասկանում է, որ այս հասարակությունում ինքն էլ ասելիք և անելիք ունի»,- ասաց նա:

«Ժառանգություն» կուսակցության անդամ Սեդա Ասլանյանի կարծիքով` Երևանը հոգատարության, խնամքի կարիք ունի, և կանանց մասնակցությունն այս գործում առավել արդյունավետ կարող է լինել:

Իսկ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու  Արուսյակ Ջուլհակյանի կարծիքով`  թեև կանայք նկատելիորեն ակտիվացել են, սակայն ավելի բարձր օղակներում նրանց դեռ թույլ չեն տալիս լինել: «Գուցե կանանց ակտիվությունը վերջին տարիներին մեծացել է, բայց պետք է ասեմ, որ գործող մտածելակերպը դեռևս թույլ չի տալիս նրանց ավելի բարձր օղակներում ներգրավվել»,- նշեց նա:

Ըստ «Երևանի հանրություն» դաշինքի թեկնածու Անի Երեմյանի` կանայք ավելի բազմակողմանի կարող են մտածել: «Չեմ կարծում, որ կանայք ավելի թույլ են, կանայք ֆիզիոլոգիապես ավելի ուժեղ են, և նրանք են, որ կարող են ավելի բազմակողմանի մտածել»- նշեց նա:

Գայանե Ղուլյանը ` «Ռեֆորմիստների» կուսակցությունից, ասաց, որ կինն արդեն հստակ քայլերով ներխուժում է քաղաքականություն, և այլևս ակտուալ չէ այն միտումը, որ քաղաքականությունը կնոջ տեղը չէ: Դրա վառ օրինակը տարբեր պետությունների և քաղաքականության պատմության օրինակն է: «Մեր հասարակությունը ձևավորված է երկու սեռից, և մենք չենք կարող թույլ տալ, որ յուրաքանչյուր որոշման վերաբերյալ հնչի միայն մեկ սեռի կարծիքը»,- հավելեց նա:

«Լույս» դաշինքից ավագանու թեկնածու Անի Սամսոնյանը համարում է, որ կանանց ակտիվությունը պայմանավորված է վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններով: Եթե նախկինում, կանայք վախենում էին ներգրավվել քաղաքականության մեջ` գործող համակարգի պայմաններում, հիմա` մայիսյան հեղափոխությունից հետո, այս պատկերը փոխվել է, և կանանց մոտիվացիան մեծացել է: «Մարդկանց մոտ հետաքրքիր գիտակցություն է ձևավորվել. եթե նախկինում քաղաքականությամբ զբաղվելը կեղտոտ բան էր, հիմա կեղտոտ բան չէ»,- ասաց Սամսոնայանը:

Իսկ թե ո՞րն է Երևանում առաջնային լուծում պահանջող խնդիրը, թեկնածուները հնչեցրին համարյա նույն պատասխանը` տրանսպորտի և աղբահանության խնդիրը: Երևանի ավագանու` առաջադրված կին թեկանծուները հույս հայտնեցին, որ առաջիկա ընտրություններում լավ արդյունք են գրանցելու և քաղաքի խնդիրների համար  իրենց լուծումներն են կիրառելու:

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica