close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հույս ունեմ, որ «Ելք»-ի իմ գործընկերներից որոշներն իրենց գիտելիքները դասի չգնալով չէ, որ ստացել են. Արփինե Հովհաննիսյան

Քաղաքական

13 Սեպտեմբերի 2018, 14:06
 Հույս ունեմ, որ «Ելք»-ի իմ գործընկերներից որոշներն իրենց գիտելիքները դասի չգնալով չէ, որ ստացել են. Արփինե Հովհաննիսյան

Հույս ունեմ, որ «Ելք»-ի իմ գործընկերներից որոշներն իրավաբանական ֆակուլտետում իրենց գիտելիքները, այդուհանդերձ, դասի չգալով և մեխանիկորեն ստանալով չէ, որ ձեռք են բերել. ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ելք»-ից պատգամավոր Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ եթե Գևորգ Կոստանյանն իրեն դասավանդած լիներ, ինքը դասի չէր գնա և մեխանիկորեն կստանար գնահատական:

«Դասի չգալով և մեխանիկորեն ստանալով` իրավաբանական ֆակուլտետում գիտելիքներ ձեռք չեն բերվում»,- ասաց Հովհաննիսյանը, այնուհետև անդրադարձավ քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ արված դիտարկումներին: «Քննիչ հանձնաժողովն արդեն ստեղծված է, սա չենք վիճարկում: Իսկ թե ինչո՞ւ են քննիչ հանձնաժողովի ստեղծման ստորագրահավաքի վերտառության մեջ նշված այն հարցերը, որոնք այս պահին վիճարկվում են` մի պարզ պատճառով, որովհետև երբ ստորագահավաքը սկվսել էր, քրեական գործը չկար հարուցված` հեռախոսային խոսակցությունների մասով»,- ասաց նա:

Հովհաննիսյանը նշեց, որ եթե այդտեղ խնդիր են տեսնում, ապա  նախաձեռնող խմբի անդամին առաջարկում է փոխել այդ դրույթները: Իսկ թե ինչո՞ւ են իրենք հարցը գլոբալ առումով դնում քննարկման,  բացատրեց հետևյալ կերպ. «Գլոբալ, որովհետև քննության առարկա ենք դարձնում երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը: Ճիշտ է` առիթը եղել է երկուսի խոսակցությունը, բայց այդ երկուսի խոսակցության մեջ դերակատարներ են 4-ը, և առնվազն երկուսի մասով հարուցված չէ քրեական գործ` արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մասով` 332-ով: Հետևաբար` չի խախտվում ԱԺ կանոնակարգ-օրենքի 23-րդ հոդվածը` քննության առարկա չեն կարող հանդիսանալ նախաքննության կամ դատավարության կամ որևէ այլ փուլում գտնվող հարցերը: Այս հոդվածից դուրս է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հարցը»,- ասաց պատգամավորը:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica