close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2018
+8°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հերթական հակահայկական ձևակերպման դուրս բերումը ԵԽԽՎ բանաձևի նախագծից, կամ Ալիևի հիստերիայի ևս մեկ պատճառ

Բլոգեր

13 Սեպտեմբերի 2018, 10:38
 Հերթական հակահայկական ձևակերպման դուրս բերումը ԵԽԽՎ բանաձևի նախագծից, կամ Ալիևի հիստերիայի ևս մեկ պատճառ

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Թերեւս, եթե չլիներ Ադրբեջանի նախագահի երեկվա ռազմահայրենասիրական ու պաթոսախեղդ հիստերիան, չէի անդրադառնա այս հարցին, քանի որ չեմ սիրում վաղօրոք փակագծեր բացել։ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանին կտրամադրեմ առավել մանրամասն տեղեկատվություն, իսկ առայժմ փաստենք, որ հիստերիայի պատճառներից մեկն էլ այն էր, որ երկու օր առաջ հերթական անգամ Ադրբեջանի համար այնքան բաղձալի ձեւակերպումը առ այն, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է», տեղ չգտավ հերթակա զեկույցի նախագծում։

Պետք է նշել, իմ՝ որպես ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում սա վեցերորդ անգամն է, երբ բանաձեւերում տեղ չեն գտնում կամ դուրս են բերվում ադրբեջանական լոբինգի հետեւանքով այս կամ այն զեկույցում տեղ գտած անցանկալի ձեւակերպումները։ Նույն աշխատանքը կշարունակվի այսուհետ եւս:

Ալիեւը կարիք ունի հասկանալու, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանին գովերգելը, իսկ հետո փնովելը իրեն չեն հանձնի Արցախը, ո՛չ էլ Հայաստանի ներքաղաքական հակասությունների վրա հույս դնելով, նա կարող է երբեւէ հասնել մեր պաշտպանության թուլացմանը։ Երբ հարցը վերաբերում է մեր գոյությանն ու ինքնությանը չկա ոչ մի հակասություն երկրի ներսում եւ փոխզիջում Ադրբեջանի համար։ Հիշե՛ք չեք հաջողելու: Ձեր խնդիրներով զբաղվեք։Դրանցից շատ ունեք»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica