close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+17°
+24°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չկա դեպք, որ առաջարկվել է բանակցել, և Հայաստանը հրաժարվել է. Փաշինյանի արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը

Քաղաքական

12 Սեպտեմբերի 2018, 17:11
 Չկա դեպք, որ առաջարկվել է բանակցել, և Հայաստանը հրաժարվել է. Փաշինյանի արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանից, թե ինչպե՞ս է վերաբերվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօրվա հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Ալիևը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանն ամեն կերպ փորձում է տապալել բանակցային գործընթացը:

Ի պատասխան, Փաշինյանը նշեց, որ բազմիցս պատրաստակամություն է հայտնել ներգրավվելու բանակցային գործընթացի մեջ և ասել, որ ինքն իրավասու է բանակցել ՀՀ-ի անունից, քանի որ ՀՀ վարչապետն է: Բայց, ըստ նրա, ինքն իրավասու չի համարում իրեն` բանակցել Արցախի Հանրապետության անունից, քանի որ ԱՀ-ի նախագահը չէ: «Շատ կարևոր է արձանագրել, որ Արցախի ժողովուրդը չի մասնակցում Հայաստանում իշխանության ձևավորմանը, քանի որ նրանք ունեն իրենց սեփական իշխանությունը, իրենց կառավարությունն ու ԱԺ-ն: Ընդհանուր առմամբ, ասվածի մեջ ոչ մի սենսացիոն բան չկա, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարությունում նաև ընդգծվում է Արցախի վերջնական կարգավիճակի առումով Արցախի ժողովրդի կամաարտահայտման անհրաժեշտությունը: Այդպիսով` արձանագրված է Արցախի՝ հակամարտության կողմ լինելու հանգամանքը»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ շատ պարզ հարց ենք մենք դնում` ասելով՝ բանակցում ենք ուղղակի բանակցելո՞ւ, թե՞ հարցը լուծելու համար: Փաշինյանը նշեց, որ եթե մենք բանակցում ենք հարցը լուծելու համար, ապա ինչպե՞ս ենք պատկերացնում դա առանց հակամարտության կողմի: Իսկ եթե, ինչպես ասաց վարչապետը, բանակցում ենք զուտ բանակցելու համար, ապա պատրաստ ենք նաև այդպիսի ֆորմատով բանակցել: «Քանի դեռ չի արձանագրվել Արցախի ժողովրդի ներգրավվածությունն այդ հարցում՝ նշանակում է, որ մենք ընդհանրապես չենք մոտեցել հարցի կարգավորմանը: Իսկ, ընդհանրապես, բանակցային գործընթացին խանգարում է այն ռազմաշունչ մթնոլորտը, որը հաստատվում է Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական գործողությունների և հռետորաբանության պատճառով: Վերոնշյալ համատեքստում ես վերահաստատում եմ բանակցությունների գործընթացում լիարժեք ներգրավվելու պատրաստակամությունս: Չկա դեպք, որ առաջարկվել է բանակցել, և Հայաստանը հրաժարվել է դրանից»,-ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ ինչպես նախկինում, հիմա էլ պատրաստ է ներգրավվել բանակցային գործընթացում: Փաշինյանը հիշեցրեց, որ ասել է՝ ոչ ֆորմալ շփումների առումով, երբ հունիսի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիրի Պուտինն առաջարկեց  ծանոթացնել Ալիևի հետ, ինքն ընդունեց առաջարկությունը: «Մենք ծանոթացանք, որևէ բովանդակային քննարկում տեղի չունեցավ: Բացի ինձնից՝ ԱԳ նախարարն էլ լիարժեքորեն ներգրավված է բանակցային գործընթացում»,- հավելեց նա:

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica