close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2019
USD1485.81
GBP1625.67
EUR1553.43
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել. գլխավոր շտաբի պետը հերքում է

Հասարակություն

12 Սեպտեմբերի 2018, 15:56
 Մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել. գլխավոր շտաբի պետը հերքում է

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այսօրվա ճեպազրույցում հայտարարեց. «Մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել: Բանակը չի կրակել, եթե կրակել են, կրակել են անհատ զինծառայողներ: Նրանց նման հրաման չի տրվել»:

Հիշեցնենք, որ ՀՔԾ պետը երեկվա ասուլիսում հայտարարեց, որ մարտի 1-ին զինված ուժերի զինծառայողները կրակել են բնակարանների վրա այն բանից հետո, երբ պատշգամբներից մեկից հրավառ հեղուկով շիշ են նետել դուրս:

Արտակ Դավթյանը հերքեց նաև երեկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարաություններն այն մասին, որ մարտի 1-ի իրադարձություններով պայմանավորված` սահմանին պատշաճ հսկողություն չի իրականացվել, նույնիսկ` հակառակորդը դիվերսիա է իրականացրել: «Առաջնագիծը նոսրացած չի եղել: Մարտական աշխատանքը եղել է սովորականի նման: Սահմանը Մարտի 1-ի օրերին չի թուլացել»,- նշեց ԳՇ պետը:

Հիշեցնենք, որ Դավթյանը 2008-ին զբաղեցնում էր ՀՀ ՊՆ օպերատիվ վարչության պետի պաշտոնը:

ԱԺ նիստն` ուղիղ
18 Հունվարի 2019, 10:01 HES_VIDEOԱԺ նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica