close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2019
USD1485.42
GBP1628.13
EUR1553.38
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե ուզում էին օլիգարխների թիկնապահներին ասֆալտով ծեփռտել, պետք է վաղուց անեին. Հովսեփ Խուրշուդյան

Քաղաքական

12 Սեպտեմբերի 2018, 15:00
 Եթե ուզում էին օլիգարխների թիկնապահներին ասֆալտով ծեփռտել, պետք է վաղուց անեին. Հովսեփ Խուրշուդյան

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ` այսօր «Մեդիա կենտրոն»-ում  տեղի ունեցավ քննարկում Երևանի զարգացման տեսլականի և արդյունավետ կառավարման մասին:

«Ժառանգություն» կուսակցության թեկնածու Հովսեփ Խուրշուդյանը խոսքը սկսեց ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի  ձայնագրությանն անդրադարձով` ասելով, որ այն անմիջականորեն կապված է Հայաստանում քաղաքական իրադարձությունների և ավագանու ընտրությունների հետ:

«Թվում էր, թե կապված չէր, և մենք շատ ուրախ կլինեինք, որ կապված չլիներ, որովհետև ինձ թվում է` մենք արդեն ձևավորել ենք նոր իշխանություն Հայաստանում, որոնց պարտականությունն էր բացահայտել այն ապօրինությունը, որը տեղի ունեցավ: Պետք չէ այն կապել ընտրությունների հետ՝ մթնոլորտն ավելի շիկացնելով: Ով դա արել էր, պետք է բերման ենթարկվեր, և եթե ուզում էին օլիգարխների թիկնապահներին ասֆալտներով ծեփռտել, վաղուց պետք է արած լինեին»,- ասաց Խուրշուդյանն ու ավելացրեց. «Հույս ունեինք, որ ավագանու ընտրություններն արդեն նոր Հայաստանում տեղի կունենան գաղափարական նոր միջավայրում: Այս մթնոլորտը բարենպաստ չէ ավագանու ընտրությունների անցկացման համար»:

Խուրշուդյանի խոսքով` պետք չէ ավելի շիկացնել մթնոլորտը: Վերադառնալով թեմային` նա ասաց, որ Երևանը վերջապես պետք է ժպտա: «Ես վստահ եմ, որ Երևանը ժպտալով կմասնակցի ընտրություններին և ճիշտ ընտրություն կանի: Եվ կարիք չի ունենա ամեն անգամ փողոց դուրս գալու և լարվածության մթնոլորտ ստեղծելու»,- նշեց նա:

Մի մոռացված ծրագրի մասին
20 Հունվարի 2019, 17:39 Մի մոռացված ծրագրի մասին
7 օր` առաջնագծում
19 Հունվարի 2019, 13:45 7 օր` առաջնագծում
Հրդեհ` Մարմարաշենում
19 Հունվարի 2019, 11:48 Հրդեհ` Մարմարաշենում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica