close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+19°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ախպեր, միայն ձեռք չտաք Խաչատուրովին». Коммерсантъ-ի անդրադարձը

Քաղաքական

12 Սեպտեմբերի 2018, 11:16
 «Ախպեր, միայն ձեռք չտաք Խաչատուրովին». Коммерсантъ-ի անդրադարձը

Ռուսական Коммерсантъ-ն անդարադարձել է երեկ համացանցում հայտնված` ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի միջև սկանդալային հեռախոսազրույցին:

Պարբերականը ուշադրություն է հրավիրում հատկապես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ հատվածին, որտեղ Վանեցյանը պարզ ասում է, որ նրան պետք չէ ձեռք տալ, քանի որ նա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է, ինչը կարող է հանգեցնել ռուսների հետ հարաբերությունների վատթարացման, իսկ ինքը «նոր է լեզու գտել ռուսների հետ»:

Նշենք, որ նյութը հենց այդպես է վերնագրվել է. «Ախպեր, միայն ձեռք չտաք Խաչատուրովին, նա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է»:

Коммерсантъ-ը զրուցել է նաև քաղաքագետ Միքայել Զոլյանի հետ, ով զրույցի ձայնագրության հրապարակումը կապում է Երևանի ավագանու` մոտեցող ընտրությունների հետ:

«Ամենայն հավանականությամբ, ձայնագրության հրապարակման  գործում ներգրավված են պետական կառույցներում գործող մարդիկ, որոնք հավատարիմ են նախկին իշխանությանը: Երկրորդ տարբերակը արտասահմանյան հատուկ ծառայությունների աշխատանքն է»,- ասել է Զոլյանը:

Փորձագետի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն այդպես ցույց են տալիս իրենց ուժը: «Եթե նրանք կարող են գաղտնալսել ԱԱԾ պետին, ապա կարող են գաղտնալսել մնացած բոլորին»,- կարծում է նա:

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica