close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2018
+3°
+12°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2018
USD1487.96
GBP1632.69
EUR1549.93
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը՝ իրենց հրաժարականների մասին

Քաղաքական

11 Սեպտեմբերի 2018, 16:15
 ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը՝ իրենց հրաժարականների մասին

Որ վայրկյանին հասարակությունը կամ իմ ղեկավարությունը հրաժարականի պահանջ ներկայացնեն, ես հրաժարական կտամ. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով համացանցում հայտնված` իր ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրությանը և իր հրաժարականի մասին հարցին: Նա նշեց, որ կառչած չէ պաշտոնից:

«Այս ձայնագրության տարածման նպատակն է մեր սկսած գործը կիսատ թողնելը: Ես իմ պաշտոնը զբաղեցնում եմ մեծ պատասխանատվությամբ և կարծում եմ՝ մեծ գործեր ունեմ անելու»,- ասաց Վանեցյանը:

Նրա խոսքով՝ իր համար հանելուկ է՝ ինչպես է արվել ձայնագրությունը: Վանեցյանը տեղեկացրեց, որ գործի առթիվ քրեական գործ է հարուցվել:

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը եւս անդրադարձավ իր հրաժարականին` ասելով. «Ես հրաժարական կտամ այն դեպքում, երբ զգամ, որ դա հանրային պահանջ է»: Ըստ նրա՝ եթե հանրությունը պահանջի, բոլորն էլ կզգան դա: «Եթե հանրությունը նման պահանջ դնի, դուք էլ, մենք էլ դա կզգանք: Թեկուզ միայն այն, որ այստեղ նստած 100 հոգուց միայն դուք բարձրացրեցիք այդ հարցը, դա էլ ինչ-որ բանի մասին խոսում է»,- ասաց ՀՔԾ պետը:

Սպասվում է անձրև
14 Նոյեմբերի 2018, 18:03 Սպասվում է անձրև
Եվս մեկ շաբաթ անորոշություն
14 Նոյեմբերի 2018, 17:26 Եվս մեկ շաբաթ անորոշություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica