close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+9°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դաշնակցությունն ամաչելու տեղ չունի. Միքայել Մանուկյան

Քաղաքական

10 Սեպտեմբերի 2018, 19:04
 Դաշնակցությունն ամաչելու տեղ չունի. Միքայել Մանուկյան

Այսօր Արամ Մանուկյանի արձանի մոտ մեկնարկեց Երևանի ավագանու ընտրություններում հայտ ներկայացրած ՀՅԴ-ի քարոզարշավը: Ցուցակը գլխավորող` Երևանի քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը ելույթում նշեց, որ ՀՅԴ թիմը շրջելու է Երևանի բոլոր թաղամասերով` ներկայացնելով իրենց ծրագրերն ու գաղափարները: ՀՅԴ-ն ներկայանում է «Միասին` հանուն Երևանի» կարգախոսով` հանուն ժամանակակից, կանաչ գեղեցիկ, բարեկարգ, խնամված Երևանի, հանուն նոր սերնդի, հոգատար ու արդար, մշակութային ու համահայկական մայրաքաղաքի:

Լրագրողների հետ զրույցում Միքայել Մանուկյանը նշեց, որ ՀՅԴ ծրագիրը շատ հավակնոտ է, այն 30 օր շարունակ մշակել են բազմաթիվ արհեստավարժ մասնագետներ բոլոր ոլորտներից` կանաչապատում, տրանսպորտ, կոմունալ շինարարություն, համայնքային կառավարում և այլն: «Չկա մի ոլորտ, որը ներառված չլինի մեր ծրագրում, և քարոզարշավի ժամանակ ներկայացվելու են այդ ոլորտները: Կարևորը խոսելը չէ, այլ գործելը, և ես վստահ եմ, որ ֆինանսական միջոցներ միշտ կարելի է գտնել` խնդիրներին սպառիչ լուծում տալու համար: Կարելի է արդյունավետ համագործակցել թե´ Սփյուռքի կառույցների, թե´ միջազգային կազմակերպությունների հետ: Կարևորը արդյունավետ գործելու կամքն է և ցանկությունը»,- ասաց նա:

Մանուկյանի խոսքով` Երևանը պետք է կանաչապատ գոտիներ ունենա, տրանսպորտի ոլորտում` միասնական երթուղային ցանց և միասնական տոմսային համակարգ:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ՀՅԴ-ի շանսերը, նա պատասխանեց. «Մենք մանդատների մասին չենք խոսում, մենք խոսում ենք հաղթանակի մասին, մենք վստահ ենք, որ հաղթելու ենք: Դաշնակցությունը նոր չէ, որ պետք է ներկայանա երևանցուն, Դաշնակցությունը 128 տարվա պատմություն ունի, և Դաշնակցությունը մեկ վայրկյան անգամ ամաչելու տեղ չունի, նաև` վերջին քաղաքական գործընթացների համատեքստում»:

Ինչ վերաբերում է նախորդ քաղաքապետերի գործունեության գնահատմանը, Միքայել Մանուկյանը նշեց, որ բոլոր քաղաքապետերն էլ թողել են իրենց հետքը` և´ լավ, և´ վատ իմաստով: Մասնավորապես Տարոն Մարգարյանի մասին նա ասաց. «Տարոն Մարգարյանը էսթետիկ իմաստով բավական շատ գործ է արել` թե´ ծաղկապատման, թե´ նստարաններ տեղադրելու առումով»,- ասաց նա:

Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
ԱԺ նիստն` ուղիղ
16 Նոյեմբերի 2018, 10:24 HES_VIDEOԱԺ նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica