close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+9°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարչապետի օգնական Սոֆյա Նավասարդյանը Փաշինյանի և նրա տիկնոջ ոճաբանն է. խոսնակ

Հասարակություն

10 Սեպտեմբերի 2018, 13:51
 Վարչապետի օգնական Սոֆյա Նավասարդյանը Փաշինյանի և նրա տիկնոջ ոճաբանն է. խոսնակ

Վարչապետ Փաշինյանի օգնական Սոֆյա Նավասարդյանի նշանակումը քննարկումների թեմա է դարձել: Նշվում է, թե Նավասարդյանը վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի վարսահարդարն է և նշանակվել է վարչապետի օգնական, որպեսզի առավել հարմար լինի նրան տանել պաշտոնական ճամփորդությունների, որտեղ նա պետք է զբաղվի վարչապետի տիկնոջ վարսերի խնամքով:

Yerkir.am-ը շրջանառվող լուրերի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանից: Նա նշեց, որ Սոֆյա Նավասարդյանը վարչապետի և նրա տիկնոջ ոճաբանն է և շարունակելու է զբաղվել նույն  գործով: «Նա զբաղվել և շարունակելու է զբաղվել  նույն գործով, ինչ առաջ` այժմ արդեն լինելով վարչապետի օգնական: Ոչինչ չի փոխվել, ուղղակի նա նույն աշխատանքն անելու է օգնականի կարգավիճակով»,- ասաց խոսնակը:

Եղոյանը հավելեց, որ աշխարհում ընդունված պրակտիկա է, երբ երկրի ղեկավարը ոճաբան է ունենում: 

ԱԺ նիստն` ուղիղ
16 Նոյեմբերի 2018, 10:24 HES_VIDEOԱԺ նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica