close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+17°
+23°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի վարչապետին թույլ չեն տալի՞ս մոտենալ ԼՂ հարցին

Թեմա

9 Սեպտեմբերի 2018, 18:41
 Հայաստանի վարչապետին թույլ չեն տալի՞ս մոտենալ ԼՂ հարցին

Regnum.ru-ն ներկայացնում է Սիմոն Կարախանյանի հոդվածը

Եկել է ժամանակը հրաժարվել Արցախի  փոխարեն և Արցախի անունից Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումներից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև բանակցությունների բովանդակության մանրամասների անբավարարությունը թույլ է տալիս ենթադրություններ անել, թե հատկապես ինչ հարցեր են քննարկել իրականում երկու երկրների լիդերները:

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները այդ տեղեկատվության անբավարարությունը կարող են բացատրել նրանով, որ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ են տվել չափավորել Մարտի 1-ի մեղավորների բացահայտման բուռն ցանկությունը:

Պարզապես, այնպես է միշտ ստացվել, որ Ռուսաստանից խնդրել են ինչպես ֆինանսական, այնպես էլ գործնական օգնություն: Այսպես` նախկին պաշտպանության նախարարը Ռուսաստանի քաղաքացի է, նախկին ԳՇ պետը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, նախկին վարչապետը` ԵՏՄ ներկայացուցիչ: Առկա է Պուտինի ակնհայտ բարեհաճ վերաբերմունքը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Այսինքն նախկին իշխող ուժի` հանրապետականների ներկայացուցիչները կարող են ոչ առանց հիմքերի հույս ունենալ, որ Մոսկվայում իրենց դիրքերը պաշտպանող կլինի:

Մյուս կողմից հեղափոխական , «Նոր Հայաստանի» կողմնակիցները  հիմնվելով իրենց վարչապետի խոսքերի վրա, թե Ռուսաստանի հետ առկա են փայլուն հարաբերություններ, կարող են վստահ լինել, որ Ռուսաստանը «չի փրկի յուրայիններին», այլ հնարավորություն կտա Հայաստանի արդարադատությանը գործել ինքնուրույն:

Իսկապես Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները այնպիսին չեն, ինչպիսին եղել են մինչև հեղափոխությունը: Նոր վարչապետի կառավարման 4 ամիսների ընթացքում երեք հանդիպում է կայացել Ռուսաստանի նախագահի հետ, և ևս երեք հեռախոսազրույց է կայացել: Եվ այդ հանդիպումներից հետո չի հաղորդվել այն մասին, որ կողմերը քննարկել են ԼՂ կարգավորման հարցը: Իհարկե այն, որ նման հարց քննարկվել է ամենաառաջին հանդիպման ժամանակ, ասել  է ինքը` Փաշինյանը, սակայն պաշտոնական հաղորդագրություններում այդ քննարկման մասին տեղեկատվությունը չի ֆիքսվել:

Իլհամ Ալիևի հանդիպումը Պուտինի հետ  քիչ այլ բնույթ  է կրում: «Մենք քննարկել ենք մասնավորապես ԼՂ կարգավորման հարցը»,- ասված է պաշտոնական հաղոդրագրության մեջ:  Պաշտոնական հաղորդագրություններից տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի վարչապետին միտումնավոր հետ են պահում այդ կարևորագույն հարցի քննարկմանը մասնակցելուց:

Ինչու՞ է այդպես: Ըստ էության, Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց  հետո չի ձեռնարկել որևէ գործողություն,որոնք կմատնանշեին, որ Փաշինյանը հրաժարվում է ՄԽ սկզբունքներից:

Ճիշտ է, մի անգամ Փաշինյանը հայտարարեց, որ բանակցային սեղան պետք է վերադառնա Արցախը, սակայն այդ ուղղությամբ դեռ որևէ գործողություն չի իրականացվել: Նա նաև հայտարարեց, որ նախկին իշխանությունները բանակցել են միմիայն տարածքների փոխզիջման շուրջ, սակայն այդ հայտարարությունից հետո որևէ բացահայտում չեղավ, բանակցությունների մանրամասներ չհրապարակվեցին:

Հնարավոր է` Փաշինյանը պահում է այդ տեղեկատվությունը առավել հարմար առիթի համար, օրինակ` խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, երբ հեղափոխական գոլորշին արդեն ցրված կլինի: Արդեն ակնհայտ է, որ մինչև խորհրդրանական ընտրություններ Փաշինյանը չի ունենա հնարավորություն  բանակցություններ վարել ԼՂ կարգավորման շուրջ : Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այդ մասին հստակ հասկացնել տվեց Պուտինի հետ հանդիպման ժամանակ, հակառակ դեպքում կնշմարվեր Պուտին-Ալիև հաջորդ հանդիպման ժամկետը: Դա նշանակում է, որ մինչև Հայաստանում խորհրդարանական ընտրությունները Ալիևը մտադիր չէ Փաշինյանի հետ բանակցություններ սկել: Սա, իր հերթին, հիանալի հնարավորություն է Փաշինյանի համար  ևս մեկ անգամ հայտարարել, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, իսկ Հայաստանը կհրաժարվի Ադրբեջանի ներկայացուցիչների հետ բանակցություններ վարել Արցախի փոխարեն ու նրա անունից:

 

 

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica