close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2018
+1°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2018
USD1485.09
GBP1624.17
EUR1554.26
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հաղթելու ենք, և ոչ ոք դրանում թող չկասկածի. Միքայել Մանուկյան

Քաղաքական

30 Օգոստոսի 2018, 21:30
 Հաղթելու ենք, և ոչ ոք դրանում թող չկասկածի. Միքայել Մանուկյան

Yerkir.am-ի զրուցակիցն է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Միքայել Մանուկյանը:

 

-Պրն. Մանուկյան, երբ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը դուք եք առաջնորդելու, «Ժամանակ» թերթում և ապա 1in.am կայքում  նյութ հրապարկվեց, որն ըստ էության, ամբողջովին զրպարտանք էր  Ձեր հասցեին: Արդյո՞ք չեք պատրաստվում դատի տալ թերթին և հոդվածի հեղինակին:

-Ես չգիտեմ լրագրողին, չգիտեմ նրա տարիքը: Երևի շատ երիտասարդ է, տեղյակ չէ այդ տարիների անց ու դարձին, հակադաշնակցական հիստերիային, տեղյակ չէ,  թե ինչ է եղել, և միգուցե   ինչ որ մարդկանց պատմելով` գայթակղվել  և որոշել է «ցնցող» նյութ հրապարակել: Ինչ վերաբերում է դատի տալուն, միանգամից ասեմ՝ ոչ, չեմ պարտրաստվում, չեմ էլ ուզում մտածել դրա մասին:

- Ինչո՞ւ:

-Ես տեսել եմ այդ տարիներին. թե ինչպես են վարվել մամուլի հետ, ինչպես էին համակարգիչները  երրորդ հարկից ուղղակի շպրտում ներքևում կանգնած բեռնատարի մեջ, ինչպես էին փակում լրատվամիջոցներին և ինչպես էին վարվում լրագրողների հետ: Ես այդ ամենը տեսել եմ, նա՝ հոդվածագիրը, չի տեսել, եթե նույնիսկ տեսել է ու չի հիշում, կամ իր մոտ հիշողության կուրացում է, դա չի նշանակում , որ ես պետք է միջոցներ ձեռնարկեմ և պատժեմ:

- Այսինքն՝  սիրո և հանդուրժողականության  կողմնակից ե՞ք:

-Ես միշտ եմ հանդուրժող եղել, այո, սերն էլ Աստծո պարգև է, ես սիրում եմ: Այնպես  որ,  թող մտածեն նրանք, ովքեր ստի, չարության քարոզով են զբաղված:

- Բայց Ձեր «սիրո և հանդուրժողականությանը»,  նրանք ատելության չափաբաժնի ավելացնելով, կարող են  վտանգավոր եզրագծի հասնել:

- Օրինակ:

- Օրինակ՝  ավելի կատաղի հարձակվեն Ձեր վրա: Իսկ եթե խնդիր է դրված կամ պատվիրված է Ձեզ վարկաբեկե՞լ…

-Չեմ ուզում հավատալ դրան, բայց եթե.  ինչպես դուք եք ասում՝ շարունակվի, կմտածեմ այդ մասին:

-Բայց հոդվածում ակնհայտ մեղադրում են Ձեզ Համբարձում Գալստյանի սպանության գործում: Կարելի է կարծել, որ դա նաև հաղորդում է քրեական գործը վերաբացելու համար:

- Շատ եք լրաջացնում: Տեսեք, երկրում իրավիճակ է փոխվել, ու որոշ մարդիկ փորձում են այդ իրավիճակից օգտվել և իրենց մեջ հավաքած թույնը դուրս թափել` հասարակությանը շեղելու համար: Ես կառաջարկեի այդ թույնը պահ տան ինչ որ տեղ և փորձեն իրենց գրիչը, իրենց հնարավորությունները օգտագործել երկրին օգնելու համար: Երկիրը լուրջ մարտահրավերների առաջ է,  և ամենևին պետք չէ դրանք անտեսել, կամ ավելի ճիշտ՝ խորացնել: Անհանդուրժողականությունը, ատելությունը, այս համատարած հիստերիան մեզ  այլ տեղ է հասցնելու, որը  միայն ձեռնատու է  մեր հակառակորդներին:

 - Հոդվածագիրը Ձեզ մեղադրում է  սրճարան ունենալու մեջ:

-Բայց ո՞վ չգիտի, որ դա իմ սրճարանը չէ, այդտեղ ես ունեմ մասնաբաժին: Ավելին ասեմ, նաև «Մագնոլիա» սրճարանում ունեմ մասնաբաժին: Եթե այդ րատվամիջոցը չգիտի, թող իմանա և հատկապես թող իմանա ինձանից, որ պատերի տակի խոսակցություններով հոդված չգրի: Սրճարանների գործունեությամբ ինքս երբեք չեմ զբաղվել, ես ընդամենը բաժնետերերից մեկն եմ: Իսկ որպես հավելյալ ինֆորմացիա, ասեմ, որ սրճարանի տարածքը տրամադրվել է  այն ժամանակ, երբ քաղաքապետը Վանո Սիրադեղյանն էր: Ոչինչ գաղտնի չի արվել, և չեմ պատրաստվում ոչինչ թաքցնել: Կարծում եմ` արժեր հոդված գրելուց առաջ հանդիպել ինձ հետ  և զրուցել:

- Ձեզ չեն էլ զանգե՞լ:

- Ոչ զանգել են, ոչ էլ հանդիպել: Գրել են` ինչ լսել են կամ ոնց ուզել են:

 - Իսկ ինչո՞ւ հենց հիմա հիշեցին այդ գործը:

-Ուրիշ էլ ի՞նչ հիշեն: Ժամանակներն են այդպիսին: Գուցե իմ՝ Երևանի քաղաքապետի թեկնածությունը  խմբագրի դուրը չի եկել:

- Գուցե Ձեր մրցակիցների՞ դուրը չի եկել:

-Չեմ ուզում դրան հավատալ: Կարծում եմ` իմ մրցակիցները, նույնիսկ կատակների սիրահար ՔՊ թեկնածուն, նման բան չէր անի: Վստահ եմ, պայքարը  ազնիվ է լինելու: Կողքից կլինեն նման մրոտողներ, բայց դա էլ կանցնի: Վերջիվերջո ամեն ինչ անցողիկ է, վերջում իրար երեսի ենք նայելու չէ՞:

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:

- Շանսերս գերազանց են, ես երևանցի եմ, ծնվել, մեծացել եմ Երևանում և շատ լավ պատկերացնում եմ խնդիրները,  դրանց լուծման ճանապարհները:

- Գերազանց , այսինքն….

- Հաղթելու ենք և ոչ ոք դրանում թող չկասկածի:

 

 

Զրուցեց Լուսինե Մնացականյանը

Սպասվում են տեղումներ
19 Նոյեմբերի 2018, 18:01 Սպասվում են տեղումներ
ՊԵԿ-ը պարզաբանում է
19 Նոյեմբերի 2018, 16:55 ՊԵԿ-ը պարզաբանում է
Պուտինը Ստամբուլում է
19 Նոյեմբերի 2018, 16:07 Պուտինը Ստամբուլում է
Կառավարության նիստն` ուղիղ
19 Նոյեմբերի 2018, 15:06 HES_VIDEOԿառավարության նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica