close
Եղանակը Երևանում
19 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Ապր 2019
USD1482.31
GBP1627.00
EUR1542.36
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միքայել Մանուկյանը՝ ՀՅԴ քաղաքապետի թեկնածու. պաշտոնական

Քաղաքական

25 Օգոստոսի 2018, 18:16
 Միքայել Մանուկյանը՝ ՀՅԴ քաղաքապետի թեկնածու. պաշտոնական

Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված  արտահերթ ընտրություններին ՀՅԴ համասնական ցուցակը կգլխավորի ՀՀ ԲՆ Անտառային  կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը։ Լուրը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ կարգախոսը լինելու է. «Միասին` հանուն Երևանի»:

Նշենք, որ Երկար տարիներ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Միքայել Մանուկյանը նախկինում եղել է ԱԺ պատգամավոր։

Դեռ երիտասարդ տարիներին զինվորագրվել է հայոց ազատամարտին, ապա՝ ՀՅԴ նկատմամբ քաղաքական բռնաճնշումների տարիներին ակնհայտ կեղծ մեղադրանքով բանտարկվել է, ապա՝ արդարացվել։

Զբաղվել է կուսակցական ակտիվ գործունեությամբ՝ համակարգելով Դաշնակցության Հայաստանի կառույցների գործունեությունը։

Այսօր Ավագ Ուրբաթ է
19 Ապրիլի 2019, 16:00 Այսօր Ավագ Ուրբաթ է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica